Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վրա ճնշում է գործադրվում. Եվրամիություն, թե՞ Ռուսաստան

Սեպտեմբեր 27,2014 22:44

«Հայաստանի  և  Եվրամիության միջև  էական գործընկերության տիրույթ դեռևս կա, սակայն այն կախված կլինի նրանից, թե ինչքանով բացառիկ կլինեն  կովկասյան  այս երկրի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության հետ՝  որպես Ռուսաստանի այլընտրանքային առևտրային դաշինքի նախագիծ»,-ասում են Բրյուսելում՝ «Արմյանսկի վեստնիկ» կայքի փոխանցմամբ, որն իր հերթին  տեղեկատվությունը քաղել է  eurasianet.org էլեկտրոնային պարբերականից:  Վերջինիս վերլուծաբան Գեորգի  Լոմսաձեի մեկնաբանությամբ «խանդոտ սիրեկան» Ռուսաստանը բացառիկ մոտեցման է ձգտում իր հանդեպ: Եթե Հայաստանը ԵՏՄ հանդեպ անտարբերություն ցուցաբերի, դա կարող է Ուկրաինայի իրադարձությունները հիշեցնող հեղաշրջում նշանակել, ինչի մասին այս շաբաթ զգուշացրել էր ռուսական բանբերը:

«ԵՄ-ի հետ մերձեցումը հանուն ԵՏՄ-ի  խզելուց մեկ տարի անց   Հայաստանը, փորձելով գործնականում կիրառել իր շախմատային վարպետությունը, ջանացել է պահպանել ընտրության տարբերակները,- շարունակում է հեղինակը՝ նկատելով, որ դրանից, սակայն, ամեն ինչ խառնվում է: «Մեր հարաբերությունների լայն և նոր սահմանման կամ վերասահմանման  համար մեզ պետք է, որ հայկական կողմը լիարժեք պատկերացնի, թե ինչ կարող է անել Մաքսային միության անդամակցությամբ ստեղծվող նոր իրավիճակներում»,- իր հերթին ասել է ԵՄ ընդլայնման հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղարը:

Հայաստանն ինքը կցանկանար իմանալ այդ դետալները, այն դեպքում, երբ  դեռևս  նոր ծրագրվող Եվրասիական միության միջուկ հանդիսացող Մաքսային միության անդամ չէ, այդ դաշինքի հետ համագործակցության պայմանները պարզ չեն և վիճարկվում են Մաքսային միության ներկայիս անդամների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև:

« Հայաստանը նաև որոշ մտավախություններ ունի,- գրում է Լոմսաձեն,- Առաջինը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է և Հայաստանի արևմտամետ շրջանակներում այս հարցում ևս բացասական են գնահատում ԵՄ հետ հարաբերությունների սառեցումը»:

Սակայն Մոսկվան  չի ցանկանում լքված լինել, համենայն դեպս, ևս մեկ անգամ: Կրեմլին չի հանգստացնում անգամ այն, որ ԵՄ կողմից որևէ ճնշում չի գործադրվում Հայաստանի նկատմամբ, որպեսզի վերջինս հրապարակի ԵՏՄ-ի հետ հարաբերությունների մանրամասները:

Այնինչ սեպտեմբերի 23-ին, երբ մի ամսից էլ քիչ ժամանակ էր մնացել մինչև հոկտեմբերի տասը` Հայաստանի Մաքսային միություն մտնելու օրը, Երևանը Մոսկվայից նախազգուշացում է ստացել` հեռու մնալ Եվրոպայից. ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որն անցյալ տարի Հայաստանին ցուցումներ էր տալիս ընդդեմ ԵՄ հետ ցանկացած կապերի, այժմ հայտարարել է, որ  եթե Հայաստանը պարտադիր և վերջնական պրոռուսական ընտրություն չկատարի և ենթադրյալ «եվրոպական արժեքներից» չհրաժարվի, ուկրաինական ոճի ճգնաժամի կբախվի:

Այս մասին է հիշեցնում վերլուծաբանը` կրկին հիշելով դիվանագետի ակնարկները և վերահաստատելով Հայաստանի` երկու կրակի թե միության միջև գտնվելու հանգամանքը:

Պատրաստեց Սյունե Սևադան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930