Այսօր Հրազդանի երկրագիտական թանգարանում «Եվրոպական ժառանգության օրերը» ծրագրի շրջանակներում ներկայացվեցին Առաջին աշխարհամարտին նվիրված արխիվային լուսանկարներ և 2 մասից բաղկացած վավերագրական ֆիլմ: Թանգարանի տնօրեն Աշոտ Գևորգյանի խոսքով՝ լուսանկարները ցուցադրվում են առաջին անգամ, և դրանց միջոցով աշակերտները կարող են լիովին պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանում Եվրոպական տնտեսության մասին:
N 4 հիմնական դպրոցի տնօրեն Արևիկ Նահապետյանն ընդգծեց, որ աշակերտներն սկզբից դժկամությամբ, ապա մեծ հետաքրքրությամբ են հաճախում թանգարան: «Այստեղ անցկացրած 1 ժամը հավասար է 10 դասաժամի»,- ասաց նա:
Գլխավոր ֆոնդապահ Գարիկ Բագրատյանը պատմեց, որ սրահներում պարբերաբար ցուցադրվում են Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմեր: 25 հոգանոց լսարանի համար թանգարանի փոքր հեռուստացույցը, միգուցե, բավարար է, սակայն մեծ լսարանի դեպքում մեծ էկրանի անհրաժեշտություն է առաջանում: Մշակույթի նախարարությունում ասելեն, որ չեն կարող պրոեկտորի համար գումար հատկացնել: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ թուրքագետ Սարգիս Հացպանյաննայսօր հրավիրված է եղել թանգարանում դասախոսություն կարդալու, սակայն արտերկիր մեկնելու պատճառով չի կարող ներկա գտնվել:
Ֆոնդերի պայմանների մասին խոսելով՝ բանախոսն ասաց, որ դրանք կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Ինչ վերաբերում է առկա ցուցանմուշներին՝ դրանք մնում են խոնավ սենյակներում ցուցադրության համար տարածքի բացակայության պատճառով: Թանգարանը հոկտեմբերի վերջին նախատեսում է իրականացնել Հրազդանի տարածաշրջանի բնակիչների տոհմածառերի ցուցադրություն:
Կարդացեք նաև
Անի Անտոնյան