«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթում դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։
«Երկու օր առաջ Հայաստանի նախագահը, աղավաղելով փաստերը և խաղաղ գործընթացը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, փորձել է խաբել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային», – հայտարարել է Մամեդյարովը։
Նրա պնդմամբ՝ «ոչ մի կապ չկա ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան հռչակագրով սահմանված ազգերի ինքնորոշման սկզբունքների և Ադրբեջանում բնակվող հայության խնդրի միջև, որը Հայաստանի նախագահը փորձում է հրամցնել իբրև ինքնորոշում»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: