«Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում մեկնարկեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի եւ «Չի ուան» միջազգային կազմակերպության համատեղ կազմակերպած «Ուշուի Եվրասիական գավաթ» անդրանիկ միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Իրանի եւ Իրաքի շուրջ 90 մարզիկներ:
Այսօր բացման արարողության ժամանակ պարային եւ ցուցադրական ելույթներից հետո կայացան նախնական կոնտակտային մենամարտերը, որոնց ընթացքում եղավ թե նոկաուտ, թե վնասվածք, թե մարզիկի ոչ պատշաճ պահվածքի համար որակազրկում: Վաղը կկայանան եզրափակիչ մարտերը: