Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին՝ լավագույն բարեգործ, Երեվանի քաղաքապետարանին՝ լավագույն ճանապարհաշինարարական ծրագիր մրցանակները.«Թիվ 1 հանրային վարկանիշ»

Սեպտեմբեր 27,2014 20:23

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ ապրանքանիշերի և հանրային ծառայությունների «Թիվ 1 հանրային վարկանիշը ՀՀ-ում» մրցանակաբաշխությունը։ Ինչպես ներկայացրին միջոցառման կազմակերպիչները, այն նպատակ ունի նպաստել երկրում մրցակցային դաշտի ակտիվացմանը, բարձրացնել մատուցվող ծառայությունների եւ արտադրանքի որակը, սպառողին մանրամասնորեն ծանոթանել տարբեր ընկերությունների արտադրանքներին եւ անմիջական կապ ստեղծել սպառողի և գործարար միջավայրի միջև։ Մրցանակաբաշխությունն ունի «Հայ գործարար» խորագիրը։Մրցանակաբաշխությանը ներկայացված է 30-ից ավել անվանակարգեր։

Ստորեւ ներկայացնում ենք տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված մի քանի ընկերությունների անվանումներ.

Երեւանի քաղաքապետարանին շնորհվեց Երեւանի լավագույն ճանապարհաշինարարական ծրագիրը կատարելու մրցանակը։ Մրցանակը հիմնականում տրվել է Իսակովի պողոտան Լենինգրադյան պողոտայի հետ կապող նորակառույց ճանապարհի համար։

Լավագույն բարեգործ անվանակարգում մրցանակ ստացավ Գագիկ Ծառուկյանը։

Ճանապարհաշինարարական եւ քաղաքացիական շինարարության առաջատար ընկերություն անվանակարգում հաղթեց «Սահակյան շին» ՓԲԸ-ն։ Հիդրոտեխնիկական եւ ջրատնտեսական շինարարության առաջատար ընկերություն է համարվում «Արփա-Սեւվան» ընկերությունը։ 45 ամյա ՀԱԷԿ ընկերությունն էլ ճանաչվեց որպես արդյունաբերական շինարարության առաջատար ընկերություն, որը վերջերս է Արարատի մարզում կառուցել ոսկու նոր գործարան։

Գրան Պրի մրցանակ շնորհվեց շինանյութի լավագույն խանութների ցանց անվանակարգում «Իդեալ» խանութին։ Անվտանգության ծառայության առաջատար ճանաչվեց «Արմոբիլ» ընկերությունը։

Գրան Պրի մրցանակ շնորհվեց նաեւ «Ֆինքա» վարկային կազմակերպությանը՝ ցածր եկամուտ ունեցող ընկերությունների աշխատանքը խթանելու համար։ Լավագույն կաթնամթերք մրցանակը՝ «Աշտարակ կաթ» ընկերությանը։

Հանքային ջուր արտադրող լավագույն ընկերություն էլ ճանաչվեց «Ջերմուկ գրուպ» ընկերությունը։

Ինչպես նշեց «Հանրային վարկանիշ» միջոցառման ներկայացուցիչ Կարեն Քոչարյանը, նախագիծն իրականացվել է սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական եզրակացությունների փուլերի արդյունքում: Սոցիոլոգիական հարցումներն «Հանրային վարկանիշ» ընկերության պատվերով անց են կացվել Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից այս տարվա փետրվար եւ մարտ ամիսների ընթացքում։

Միջոցառման կազմակերպիչներն են Երևանի առևտրաարդյունաբերական պալատը եւ «Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերությունը, աջակիցներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը:

 

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930