Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ գործարարի 15 հազար եվրոյի պարտքերի պատճառով խոշոր չեխական կազմակերպությունը հրաժարվում է Հայաստան գալ

Սեպտեմբեր 27,2014 15:20

Եվ տեղեկություններ է տարածում, որ Հայաստանում ներդրումներ անելը վստահելի չէ

«Ընդամենը 15 հազար եվրոյի պատվեր դիմաց գումար չփոխանցելու արդյունքում խոշոր կազմակերպություն հանդիսացող կազմակերպությունը հրաժարվում է Հայաստան գալ»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Չեխիա կատարած այցին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատվիրակությունը մի քանի ժամ է վերադարձել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, որտեղ որ հանդիպումներ է ունեցել չեխ պաշտոնյանների եւ տեղի հայկական համայնքի հետ: Պատվիրակության անդամներն էին ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Արծվիկ Մինասյանը, Տաճատ Վարդապետյանը, պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ այդ չեխական խոշոր կազմակերպությունը տարածում է տեղեկություն, թե Հայաստանում ներդրումներ կատարելը վստահելի չէ. «Եվ դա հայկական կողմի մի գործարարի անփութության պատճառով: Ո՛չ թե Հայաստանի ներդրումային միջավայրի, այլեւ գործարարի անպատասխանատու վերաբերմունքի պատճառով»:

Նա չցանկացավ նշել այդ գործարարի անունը, սակայն հայտնեց, որ նա զբաղվում է ապակու արտադրությամբ: Արծվիկ Մինասյանը խորհուրդ տվեց այդ գործարարին, որպեսզի կատարի իր պարտավորությունը եւ վերացնի ձեւավորված թյուր կարծիքը, որպեսզի Հայաստանի հետ ներդրումային ծրագրերը մաքուր էջից սկսեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930