Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բաց դռների օրեր»` «Էրեբունի» ԲԿ-ում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2014 15:10

Սրտանոթային անվճար խորհրդատվություն եւ հետազոտություն

Սեպտեմբերի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է «Սրտի օր», այդ օրվա կապակցությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնը հայտարարում է «Բաց դռների օր»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ այդ օրերին դիմողներին կտրվի անվճար խորհրդատվություն, ինչպես նաեւ սրտի սոնոգրաֆիա, սրտի էլեկտրասրտագրություն, լաբորատոր անհրաժեշտ հետազոտություններ կարվեն: Ընդ որում, պարոն Մանուկյանը հավաստիացրեց, որ «Բաց դռների օրերին» որեւէ սահմանափակում չի լինելու, իսկ անվճար բուժօգնությունը տրամադրվելու է բոլոր դիմողներին: Թե քանի օր կտեւի «Բաց դռների օրը», փոխտնօրենը կոնկրետ ժամկետ չնշեց, բայց հավաստիացրեց, որ այս միջոցառումը կտեւեի այնքան, որքան որ անհրաժեշտ կլինի աջակցել ազգաբնակչությանը. «Մենք մեծ փորձ ունենք ակցիաներ կազմակերպելու տարբեր քաղաքներում ու մարզերում, եւ լավ պատկերացնում ենք ինչ ծավալի հիվանդների պետք է սպասարկենք, եւ մենք պատրաստ ենք ընդունել այդ հիվանդներին»:

«Էրեբունի» ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանն ասաց, որ վերջին տարիներին սրտի խնդիրներ ունեցող անձանց դիմելիությունն ավելացել է: Ընդհանրապես, սրտի հիվանդությունները նաեւ, կարելի է ասել երիտասարդացել են. պատճառները բազմաթիվ են` սկսած սննդակարգից մինչեւ բժշկի դիմելու մշակույթի ցածր մակարդակ: Ըստ բժշկի, սրտանոթային  հիվանդությունների առաջացման պատճառներից են` ծխելը, բարձր խոլեսթերինը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը, ֆիզիկական ոչ ակտիվ կյանքով ապրելը:

Հաշվի առնելով սրտանոթային հիվանդությունների տարածվածությունն, ըստ պարոն Հայրապետյանի, «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում են սրտի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման մասնագիտացված մի քանի բաժանմունքներ:

Ըստ բժշկի, իրենք համագործակցում են միջազգային մասնագետների հետ, հարկ եղած դեպքում խորհրդակցվում օտարերկյա հանրահայտ կլինիկաների մասնագետների հետ, ոչ սովորական դեպքերում վերջանական ախտորոշումն ու բուժումն իրականացվում է համատեղ:

Ասուլիսի բանախոսները հորդորեցին` բոլոր նրանք, որոնք գանգատվում են կրծքավանդակի շրջանի եւ դեպի ուսերն ու ձեռքերը ճառագայթող ցավերից, ունեն արյան բարձր ճնշում, անպայման պետք է դիմեն բժշկի, եւ, իհարկե սեպտեմբերի 29-ից` «Էրեբունի» ԲԿ` օգտվելու «Բաց դռներից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930