Տաճատ Վարդապետյանի խոսքերով՝ այս այցելությամբ պատվիրակության անդամները համոզվել են, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը Չեխիայում մեծ ձեռքբերումներ ունի
«Սա խորհրդարանական դիվանագիտության աննախադեպ ձեռքբերում կարելի է համարել»,-այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Չեխիա կատարած այցին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Տաճատ Հայրապետյանը:
Պատվիրակությունը մի քանի ժամ է վերադարձել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, որտեղ որ հանդիպումներ է ունեցել չեխ պաշտոնյանների եւ տեղի հայկական համայնքի հետ: Պատվիրակության անդամներն էին ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Արծվիկ Մինասյանը, Տաճատ Վարդապետյանը, պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պարոն Վարդապետյանը նշեց, որ այցի ընթացքում պայմանավորվածություններ եղան, որպեսզի հետագայում քննարկվի հայ-չեխական տնտեսական համագործակցության թեման: Նա համարում է, որ հանդիպման արդյունքում՝ Չեխիան անպայման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընդառաջ իր վճռական խոսքը կասի, որն ըստ նրա՝ արդարացի եւ բարենպաստ կլինի:
Անդրադառնալով Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանի կատարած աշխատանքներին՝ Տաճատ Վարդապետյանը բարձր գնահատեց դրանք.
Կարդացեք նաև
«Մենք այս այցելությամբ համոզվեցինք, որ իսկապես մեր դիվանագիտական ծառայությունը Չեխիայում մեծ ձեռքբերումներ ունի: Եվ նաեւ գոհունակություն կա այնտեղ գործող հայ համայնքի նկատմամբ, որոնք հայ եկեղեցու կողքին են, դեսպանատան կողքին են, եւ իրենց բոլոր քայլերով աջակցում են հայկական ներկայացվածությանը Չեխիայում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ