Ըստ Մարգարիտ Եսայանի՝ Հայաստանը հանձինս Չեխիայի Հանրապետության Եվրոպայում ունի շատ լավ բարեկամներ
«Չեխիայի Հանրապետության հետ մեր հանրապետությունը ունի շատ ջերմ եւ բարեկամական հարաբերություններ»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Չեխիա կատարած այցին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Պատվիրակությունը մի քանի ժամ է` վերադարձել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, որտեղ որ հանդիպումներ է ունեցել չեխ պաշտոնյանների եւ տեղի հայկական համայնքի հետ: Պատվիրակության անդամներն էին ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Արծվիկ Մինասյանը, Տաճատ Վարդապետյանը, պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Տիկին Եսայանը նշեց, որ տարիներ առաջ Հայաստան-Չեխիա հարաբերությունները սառն էին, սակայն պատվիրակության այս այցելությունը պարզ դարձրեց, որ սառույցը հալված է, եւ Հայաստանը՝ հանձինս Չեխիայի Հանրապետության Եվրոպայում ունի շատ լավ բարեկամներ:
Մարգարիտ Եսայանը նշեց, որ Չեխիայի հոգեւոր առաջնորդի հետ հանդիպման ընթացքում հոգեւոր առաջնորդն իրենց հայտնել է, որ արդեն կա հստակություն, Պրահայում հայկական եկեղեցի կառուցելու հարցում.
Կարդացեք նաև
«Մինչ այդ հարցը ձգձգվում էր, եւ ճիշտ տեղը չէին գտնում, թե որտեղ պետք է այն պետք է գտնվի, որովհետեւ մեր չեխ բարեկամները շահագրգիռ էին, որպեսզի այդ եկեղեցին կառուցվի Պրահայի կենտրոնում, այլ ոչ թե ծայրամասում: Հանդիպման արդյունքներից մեկն էլ այն էր, որ հստակեցվել էր հայկական եկեղեցու եւ նրա կողքին հայկական դպրոցի կառուցման տեղը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ