Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Ես հիշում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնների էր նշանակում մարդկանց, ովքեր մեզ ձերբակալել էին»

Սեպտեմբեր 27,2014 12:19

Ի՞նչ տեսք է աշխարհը Հայաստանի համար հոկտեմբերի 10-ից հետո

«Ես չեմ զարմանում, որ Պորոշենկոն պաշտոնների է նշանակում այն մարդկանց, ովքեր կատաղի դեմ էին արտահայտվում հեղափոխությանը: Ես հիշում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնների էր նշանակում մարդկանց, ովքեր մեզ ձերբակալել էին»,- զուգահեռներ անցկացնելով Հայաստանի անկախության շրջանի եւ Ուկրաինայում այժմ ընթացող իրադարձությունների միջեւ՝ կարծիք հայտնեց «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» կազմակերպության ղեկավար, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետն իր կարծիքը բարձրաձայնեց «Եվրոմիության Արեւելյան գործընկերության ծրագրի ապագան ծագած խնդիրների համատեքստում, վիզաների դյուրացման համաձայնագրերը, որպես ԵՄ-Հայաստան դրական քայլ» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպվել է Հայաստանում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ:

Իր հետագա զուգահեռներում Ստեփան Գրիգորյանը շարունակեց. «Ես հիշում եմ, որ խորհրդարանի դահլիճում նստած նախկին կոմունիստներն ասում էին`պարոն նախագահ, դուք մեծություն եք, բայց ձեր թիմակիցները դա չեն հասկանում: Մենք այդ ամենն անցել ենք: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ուկրաինային սպասվում են ժողովրդավարական գործընթացներ»: Անդրադառնալով Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հեռանկարին, քաղաքագետը հումոր արեց. «Միայն հզոր ազգը կարող է չվախենալով գնալ այնտեղ, որտեղ ոչինչ չկա: Հետո կվերադառնա ու ամեն ինչ իր հունի մեջ կընկնի»:

«Պարոն Գրիգորյանը հումոր ունի եւ կարծում է, որ Հայաստանը չի ստորագրի այդ փաստաթուղթը, բայց, հոկտեմբերի 10-ին ուզում եք, թե ոչ, ես համոզված եմ, որ ստորագրելու եք ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը: Դրանից հետո ի՞նչ տեսք է աշխարհն ունենալու Հայաստանի համար: Դուք ասում եք`գոյություն չունի, բայց մարդիկ կարծում են, որ գոյություն ունի, դրանում երեք պետություն կա, Հայաստանն էլ կլինի չորրորդը»,- Ստեփան Գրիգորյանի հետ չհամաձայնեց Մարշալի հիմանդրամի Անդրատլանտյան ավագ փորձագետ, 1991-92 թվականերին Սլովակիայի արտգործնախարար Պավոլ Դեմեշը:

«Դուք հավաստիացնում եք, որ Հայաստանն ուզում է, պետք է լինի ԵՄ-ում, դրա համար քայլեր են պետք եւ խիստ որոշակի»,- շարունակեց դիվանագետը`կարեւորելով մյուս տարի մայիսին Ռիգայում կայանալիք Եվրամիության գագաթաժողովը. «Ռիգայի գագաթաժողովում ԵՄ նոր ղեկավարները պետք է մշակեն իրենց նոր տեսլականները`ԵՄ-ի զարգացման առումով, ինչպես նաեւ ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի: 25 տարի մենք կարծում էինք, թե ՌԴ-ի հետ հարաբերություններ ենք ստեղծում, բայց այսօր մենք կոնֆրոնտացիայի մեջ ենք ՌԴ-ի հետ: Բոլոր իրողությունները պետք է հաշվի առնվեն եւ դրանք ոչ միայն ձեր երկրների, այլ նաեւ ԵՄ-ի վրա ազդեցություն կունենան»: «Բոլոր իրողությունների» մեջ դիվանագետը նկատի ուներ նաեւ Եվրամիության ներսում առկա ճգնաժամերը:

Հայաստանում գտնվելու մի քանի օրերի ընթացքում եվրոպացի պաշտոնյան տարբեր հանդիպումներ է ունեցել. «Ձեր ղեկավարները գիտակցում են, որ Հայաստանը երկու աշխարհաքաղաքական իրադարձությունների մեջտեղում է, նաեւ Մերձավոր արեւելքի կոնֆլիկտներին եք մոտ ու պիտի ապրեք այստեղ: Ոչ ոք չի կարող կանխել երիտասարդների արտագաղթը, կոռուպցիան, բացի ձեզանից: Դա ձեր ու ձեր ապագայի համար է»: Եվրոպացի պաշտոնյայի կարծիքով Հայաստանն աշխարհում այդքան էլ ճանաչված չէ, ուստի պետք է նաեւ այդ մասին մտածենք. «Դուք պետք է շատ խոսեք ձեր մասին: Մինչեւ Հայաստան գալը ես իմ մտերիմների շրջանում թեստ անցկացրեցի: Ասում էի`Հայաստան, պատասխանում էին Սփյուռք, կոնյակ, Արարատ, Ցեղասպանություն: Դուք ունեք եկեղեցիներ, մշակույթ, բայց դրանք վաղուց են կառուցվել, իսկ ձեզ պետք է դատեն ձեր արածների, ոչ թե ձեր պապերի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930