Ճապոնացի լողորդ, 2010 թվականի աշխարհի չեմպիոն Նաոյա Տոմիտան գողության համար հեռացվել է իր երկրի հավաքականից:
Դեպքը կատարվել է Կորեայի Ինչխոն քաղաքում ընթացող Ասիական խաղերում: 25-ամյա մարզիկը, չդիմանալով գայթակղությանը, լողավազանում գողացել է կորեացի լրագրողի տեսախցիկը: Ոստիկանությունը հարցաքննել է Տոմիտային, որն ընդունել է մեղքը եւ ներողություն խնդրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի
Կարդացեք նաև