Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական վերլուծաբան. «Ես պայքար չեմ տեսնում». «Հրապարակ»

Սեպտեմբեր 27,2014 12:04

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի հետ

-Ոչ իշխանական եռյակը` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», դեմ են հանդես գալիս սահմանադրական փոփոխություններին: Ինչո՞ւ է սա դարձել նրանց պայքարի գլխավոր հարցը եւ արդյոք սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն ուղղակի կապ ունի՞ իշխանափոխության խնդրի հետ:

– Նախ, ես մեծ վերապահում ունեմ «պայքար» ասածի հետ, ես պայքար չեմ տեսնում, այսինքն՝ ընդդիմադիր հանրության կողմից պայքար՝ հանդեպ վարչախումբը: Ինչ-որ առումով կա ներվարչախմբային պայքար, ոչ ավելին, հանրության շահերն սպասարկող պայքար ես, համենայնդեպս, չեմ տեսնում: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ մի բան եմ տեսնում. քաղաքական դաշտում առաջիկա 1-2 տարի մնալու գործընթաց ոչ իշխանականների կողմից: Եթե ավելի կոնկրետացնեմ, ըստ էության, իշխանությունն ունի ներվարչախմբային պայքար, որը նշեցի, եւ կա հերթական ընտրություններին ինչ-ինչ վերադասավորումների գալու խնդիր, այդ վերադասավորումները տարիներ, որոշակի ժամանակ պետք է ձգվեն եւ, սահմանադրական փոփոխությունների վրա ուշադրություն սեւեռելով, այսինքն, այդ փոփոխությունների դեմ խոսելով՝ այս ուժերը կզբաղեցնեն հանրությանը:

– Դուք ասացիք նաեւ, որ պայքարը ներվարչական տիրույթում է, իսկ ի՞նչ գործ ունեն այդտեղ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնք իրենց արմատական ընդդիմություն են համարում:

– Ինչպես նկատեցիք, ես երկու բան մատնանշեցի, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ներվարչախմբային պայքարի արդյունքում, ըստ էության, ինչ-որ դիրքեր գրավելու հնարավորություն են ստեղծում իրենց համար, որոնք, ըստ նրանց, առաջիկա տարիներին իրենց կշիռը կբարձրացնեն ու կկարողանան հերթական ընտրությունների ժամանակ ինչ-որ դիրքեր գրավել, որոնք չունեն ներկայում: Այսինքն՝ պետք է հստակ հասկանալ, թե այստեղ ԲՀԿ-ն ինչ նպատակադրությամբ է գործընթացին մասնակցում, իսկ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունն» այսօր ոչ, իսկ գուցե վաղը նաեւ Դաշնակցությունը, ուրիշ նպատակադրությամբ են մասնակցում, նրանք կամ իրենց դիրքերը ԲՀԿ-ի միջոցով ավելացնելու խնդիր են լուծում՝ կարճատեւ ժամանակահատվածում, իսկ երկարաժամկետ կտրվածքով իրենք փորձում են իրենց ավելացված կշռի միջոցով մի քանի տարի հետո համապետական ընտրությունների ժամանակ նորից նոր դիրքեր գրավելու քաղաքական գիծ որդեգրել:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930