Լրահոս
Օրվա լրահոսը

Պանդուխտ եմ ես. «Հրապարակ»

Սեպտեմբեր 27,2014 11:50

Ռուսաստանում բնակվող մեր հայրենակցի որդին ծառայում է ռուսական բանակում, հանկարծ տեղեկացել է, որ եղբոր որդին, որը Դնեպրոպետրովսկում է ապրում, զինծառայության է անցել եւ կռվում է ռուսական զորքի դեմ: Երկու եղբայրն ու նրանց զավակները հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում, կարող են անգամ եղբայրասպան դառնալ: Ուրիշի հողում ապրում են, ուրիշի հողը պաշտպանելու պարտավորություն ունեն:

Մեծ դժվարությամբ Եվրոպա մեկնած ու էմիգրանտների ճամբարում հայտնված ծանոթս տառապալից ճանապարհ է անցել՝ նպաստների համար դաժան պայքարի, կեցության իրավունքի համար կռվի, դատարանների-փաստաբանների հետ առնչվելու եւ, ի վերջո, քաղաքացիություն ստանալու համար: Հիմա կարոտած նամակներ է գրում իր մանկության փողոցի, իրենց բակի Վարդուշ տատի, թութ թափ տալու արարողության, հարեւաններով սուրճ խմելու մասին: Մեղք մարդիկ՝ իրենց անցյալը կորցրած, մի փոր հացի ու մի փոքր ապահովության զոհ գնացած:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930