ՖԻՖԱ-ի նախագահ 78-ամյա Յոզեֆ Բլատերը ուրբաթ օրը հայտարարել է, թե մտադիր է հինգերորդ անգամ առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, որի ընտրությունը կայանալու է 2015 թվականի մայիսին՝ Ցյուրիխում:
Թեեւ համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը, որը ՖԻՖԱ-ն գլխավորում է 1998 թվականից, ավելի վաղ հայտարարել էր, թե չորրորդ ժամկետն իր համար վերջինն է լինելու, փոխել է որոշումը. լավ պաշտոնից հրաժարվելը դժվար է:
Լրատվամիջոցները գրում են, որ նրան այլընտրանք կարող է լինել ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, որը խոստանում է ներդնել նարնջագույն քարտը եւ տեսագրության կրկնությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի