Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Չոբանյան. «Հասկացանք, որ կարող ենք մի քիչ ամբիցիոզ լինել»

Սեպտեմբեր 27,2014 11:10

Վաղը «Դինամո» մարզադահլիճում մեկնարկող ուշուի «Եվրասիական գավաթ» միջազգային մրցաշարի նախօրեին հրավիրված ասուլիսում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը լրագրողներին ասաց. «Դուք գիտեք, որ մենք 10 տարի անընդմեջ Հայաստանում անցկացնում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի միջազգային մրցաշար: Փորձը ցույց է տվել, որ մրցաշարը հետաքրքրում է միայն Եվրոպայի եւ Ասիայի ֆեդերացիաներին: Եվ մենք հասկացանք, որ կարող ենք մի քիչ ամբիցիոզ լինել ու ձգտել դառնալ մարզական ոլորտում Եվրասիա տարածաշրջանում առաջատար երկիր: Օգտվելով նաեւ այն առիթից, որ ծանոթացանք եւ զրուցեցինք «Չի ուան» կազմակերպության ղեկավարների հետ, որոշեցինք մեր այդ ամբիցիոզ ծրագրերն իրականացնել համատեղ ուժերով:

«Չի ուան» կազմակերպությունն զբաղվում է ամբողջ աշխարհում ցանկացած մարզաձեւի մրցումների կազմակերպման հարցերով եւ առաջնորդվում է երկու սկզբունքով. տվյալ երկրում տվյալ մարզաձեւի զարգացում եւ, բնականաբար, կոմերցիոն շահեր հետապնդում: Սակայն մեր զրույցներն այլ կերպ ընթացան:

«Չի ուան» ոսկե գոտու համաշխարհային կազմակերպության» համանախագահներ, պարոնայք Մեհդի Աֆրայը եւ Մեհդի Յուսեֆը, որոնք հիմա ներկա են այս ասուլիսին, ծանոթանալով մեր ֆեդերացիայի գործունեությանը, կարողություններին, մրցաշարեր կազմակերպելու մեր փորձին (2001 թվականին Երեւանում անցկացվել է ուշուի աշխարհի առաջնությունը), ցանկացան Հայաստանում իրենց գործունեությունն սկսել մեր ֆեդերացիայի հետ համագործակցելով: Այս միջազգային մրցաշարի կազմակերպումն իրենց կողմից գրեթե բարեգործական է: «Չի ուան» կազմակերպությունը զբաղվել է հիմնականում կազմակերպական խնդիրներով`կազմակերպությունների հրավիրելով, տեղավորելով, հյուրանոցները, սնունդը, տրանսպորտն ապահովելով, իսկ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան` մասնագիտական կազմակերպական հարցերով. կազմակերպում ենք մրցումների անցկացումը, իրականացնում մրցավարությունը, պարգեւատրումները, ուշուի օրենքների հստակ կիրառումը միջազգային ֆեդերացիայի սահմանած օրենքների շրջանակներում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930