Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ անում է «եռյակը» ընդամենը դատարկ զբաղմունք, ռեսուրսների վատնում է». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 27,2014 11:17
Azat Arshakyan

Հարցազրույց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքացի ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ

-Նախօրեին մեկնարկեց խորհրդարանական «եռյակի» հանրահավաքների շարքը. ի՞նչ անուն տալ դրան՝ թավշյա հեղափոխությո՞ւն, թե՞ «եռյակի» PR ակցիա:

-Հանրահավաքների, երթերի միջոցով իշխանափոխության կարելի էր հասնել խորհրդային տարիներին, երբ չկար խոսքի ազատություն, երբ չկային ժամանակակից համակարգչային հնարավորությունները: Այսինքն՝ երթը, հանրահավաքը այն ժամանակ միջոց էր, որ հասարակությունը լսեր «տրիբունաներից» հնչող իր խոսնակների ձայնը: Բայց դա այլեւս ժամկետանց, հնացած մեթոդ է:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա բավարար չափով խոսքի ազատություն, իրենց ասելիքը կարող են ժողովրդին հասցնել նաեւ կուսակցական մարզային կառույցների միջոցով:

Հետեւաբար հին մեթոդները այլեւս գործուն չեն: Բայց քանի որ իրենց ներսում կան հին արհեստավարժ կադրեր, որոնք ժամանակին կարողացել են այդ մեթոդներով հասնել իշխանության, հիմա էլ սովորույթի ուժով նույնն են ուզում կրկնել՝ չնայելով օրացույցին, չիմանալով, որ ժամանակները փոխվել են:

Իսկ ներկան այլ բան է պահանջում, այսօրվա հանրահավաքները պետք է ունենան այլ բովանդակություն, դրանք պետք է լինեն տոնախմբություններ, ինչպիսին նախընտրական հանրահավաքներն են աշխարհում: Դրանք իրականում ժողովրդավարական տոնակատարություններ են, երբ քաղաքական ուժերը հանրության հետ մտնում են անմիջական շփման մեջ:

Հիմա ուզում եմ հասկանալ, թե «եռյակը» ի՞նչ է ուզում: Եթե խորհրդային սովորույթի համաձայն ուզում են կրկնել հին մեխանիզմը՝ սխալվում են: Դա նախորդ «պատերազմի» «զենքն» է, ուրեմն այն ժամանակվա հաղթանակն էլ հիմա չի կրկնվի: Եթե, այնուհանդերձ, ուզում են իբրեւ ժողովրդավարության դրսեւորում, տոնակատարություն կազմակերպել, ուրեմն ժողովրդին պետք է ներկայանան լավատեսական, պետականանպաստ ծրագրերով: Բայց «եռյակի» ծրագիրը նեգատիվ է, ասում են՝ վա՛տ է, վա՛տ է, շատ վա՛տ է, հարկավոր է կասեցնել փլուզումը, արմագեդոն է սպասվում:

Հետեւությունս է՝ այն, ինչ անում է «եռյակը», ոչ ժողովրդավարական տոնախմբություն է, ո’չ հեղափոխություն, ոչ էլ PR ակցիա, այլ ընդամենը դատարկ զբաղմունք, ռեսուրսների վատնում:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930