Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ երկրում ընդդիմություն է լինում, նա է դիմավորում լիսկաներին ու ճանապարհ դնում». «Ժամանակ»

Սեպտեմբեր 27,2014 10:50

Լիսկայի նշանակումից հետո եռյակը ուներ հնարավորություն ուղղակի ավտոբուսները շրջել ու գնալ դեպի Սյունիք, սկսել ոչ թե Աբովյանից, այլ Սյունիքից՝ Կապանից: Կապանը կա նրանց հանրահավաքային երթուղում, սակայն առաջինը չէր: Բայց եթե ոչ իշխանական եռյակը Լիսկայի նշանակման որոշման իսկ օրը հայտարարեր Սյունիք գնալու և Կապանում առաջին հանրահավաքը անելու մասին կամ հայտարարեր, որ ինքն է Լիսկային դիմավորելու Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի դարպասների մոտ, ապա այդ դեպքում հաստատ ոչ միայն մարդկանց ավտոբուսներով Աբովյանի հանրահավաք տանելու կարիք չէր լինի, այլ մարդիկ միգուցե և իրենք ձեռքերի վրա կտանեին ոչ իշխանական եռյակի գործիչներին մինչև Սյունիք, «Զանգեր», Կապան:

Դա կլիներ իսկապես ազդեցիկ ու հզոր սկիզբ, թեկուզ ինքնին բավարար կարող էր չլինել հասարակության համար իրական ընդդիմադիր պայքարի առումով համոզիչ լինելու տեսանկյունից: Սակայն կլիներ իսկապես քաղաքական սկիզբ, իսկապես հեղափոխական սկիզբ, իսկապես ազդեցիկ մեկնարկ: Եվ, ըստ էության, կլիներ նաև համոզիչ, կլիներ նաև անկեղծության և իրապես պայքարի ազնիվ, անգործարք նպատակների վկայություն: Որովհետև, ըստ էության, հենց այդպիսին էր լինելու այդ քայլը, դրա համար էլ չարվեց: Որովհետև այդ քայլն արդեն շատ կոնկրետ էր լինելու, շատ հստակ և հետևաբար` ենթադրելու էր կոնկրետ և հստակ պատասխանատվություն քաղաքական այդ գործողության համար: Այն մարտավարական պոպուլիզմի փոխարեն պահանջելու էր լուրջ գործողություններ, հետևողականություն: Դրա համար էլ Լիսկային Սյունիքի դարպասների մոտ ոչ թե երկրի, այսպես կոչված, ընդդիմությունը դիմավորեց, այլ Լիսկան դիմավորեց ինքն իրեն՝ աղուհացով: Երբ երկրում ընդդիմություն է լինում, նա է դիմավորում լիսկաներին ու ճանապարհ դնում, իսկ երբ երկրում քաղաքական ընդդիմություն չկա, կամ անունը կա, իսկ ամանում՝ ոչ իշխանություն, որը իշխանությունների հետ մի բանում է պայքարում՝ արտաքին հովանավորության ավելի բարձր մակարդակի հարցում, պաշտոններում հայտնվում են կամ մնում են լիսկաները:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930