Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանքի դրսեւորումների մասին

Սեպտեմբեր 27,2014 10:19

«Ինչպես էր կոփվում պողպատը» վեպում (ի դեպ, իմ կարծիքով՝ տաղանդավոր) գլխավոր հերոսը, հասնելով գիտակցության որոշակի մակարդակի, իր կուսակցական ընկերներին համոզում է, որ պետք է վերջ տալ հայհոյելու սովորությանը: Կորչագինը վստահ էր, որ դա անցյալի վերապրուկ է, որը պետք էր հաղթահարել: Ինչը նրան, ըստ երեւույթին, հաջողվել էր, որովհետեւ առողջական վիճակի վատթարացմանը զուգահեռ նա սկսել էր կարդալ փիլիսոփայական գրքեր:

Սովորությունը, սակայն, պատմականորեն հաղթահարված չէ, ինչի վկայություններից մեկը գաղտնի նկարահանված տեսագրությունն է, որ հայտնվել է համացանցում: Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի բարձրաստիճան մի սպա, հավանական է՝ կոնտր-ադմիրալ, բացատրական աշխատանք է կատարում իր ենթակաների շրջանում՝ ամեն երկրորդ բառից հետո հայհոյանք արտասանելով: Ընդ որում, այդ մենախոսության ընդհանուր «պաթոսը», կարելի է ասել, մարդասիրական է՝ ղեկավարը բացատրում է իր ենթականերին, որ չի կարելի ավտոմեքենայի ղեկին նստել հարբած վիճակում՝ համեմելով իր խրատները սահմռկեցուցիչ դեպքերի նկարագրությամբ: Բարձրաստիճան սպան առանձնապես չի բարկանում, պարզապես դա իր արտահայտվելու ձեւն է:

Այդ կոնտր-ադմիրալի հակառակորդները նույնպես շատ են սիրում «f»-ով սկսվող մի բառ, որով, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը բնութագրում էր Եվրամիությունը՝ որքան հասկանում եմ, այն բանի համար, որ վերջինս բավականաչափ կարծր դիրքորոշում չէր դրսեւորում Ռուսաստանի նկատմամբ: Դա մի քանի ամիս առաջ էր՝ դրանից հետո եվրոպացիները «խելքները գլուխները հավաքեցին»:

Դե, մեր քաղաքական կյանքում էլ են նման բաներ պատահում: Հիշում եմ, մոտ 20 տարի առաջ՝ 1994 թվականի ամռանը, Աշոտ Մանուչարյանը ընդդիմադիր ԱԺՄ-ի հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանին եւ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին մի քանի անգամ անվանել էր «պոռնիկ» եւ «սրիկա»: Այդ հանրահավաքների օրակարգն էր անհապաղ իշխանափոխությունը՝ հանցագործ իշխանություններից ազատվելու եւ երկիրը կործանումից փրկելու համար:
Օրակարգը, ինչպես տեսնում ենք, չի փոխվել, հայհոյական ոճը՝ նույնպես: Միայն թե այժմ հայհոյանքի «օբյեկտները» վերածվել են հայհոյանքի «սուբյեկտների»: Իսկ հանրահավաքների ժամանակ հայհոյելը բնական է՝ այլկերպ ինչպե՞ս ես հավաքվածներին բացատրելու, որ դու արմատական ընդդիմադիր ես եւ «ժողովրդի յանից ես»:

Այդ ամենը ես հիշեցի, որովհետեւ իմ երիտասարդ գործընկերներից մեկն այսօր ինձ հարցրեց՝ «իսկ Լիսկային կարելի՞ է հայհոյել»: Իմ պատասխանն է՝ հրապարակային բանավոր եւ գրավոր խոսքում՝ ո՛չ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Իհարկե ոչ

  2. Վալոդ says:

    Մեր իրականության մեջ հայհոյանքը, ֆեյսբուքյան թունդ գրառումը կամ էլ ծաղրանկարը ընդամենը անկարողության դրսևորումներ են. Ինչպես ասում են, կծող շունը չի հաչում.

  3. Ruben says:

    Կար մարդ, զայրույթից կրակում էր թշնամու վրա, կամ էլ բռունցքներով «պատերն» էր քանդում…
    Հայաստանում շատերն են սիրում հայ-«հոյել» (օդ կրակել):
    Մարդկանցից խոսեք:

  4. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, իմ այս խոսքը բոլորովին կապ չունի հոդվածի թեմային, կներեք, կուզեի անդրադառնալ Ձեր նախորդ հոդվածին որն այնքան հրատապ է կարծում եմ եվ շատերը կարծում եմ ձեզանից ՍՊԱՍՈՒՄ են շարունակության…Իմ կարծիքով յուրաքանչյուր իրական թերթի իմաստը, գոյության նպատակը պիտի լինի նաեվ հասարակության կազզմակերպումը, միջոց լինի օգնելու հասարակության առաջադեմ ուժերին օգնելու որ բարելավեն հասարակության կյանքի վիճակը, պայքարեն այն ամեն չարի դեմ որ նսեմացնում է մարդկային գոյատեվումը…, եվ ամենակարեվորը ԿԱԶՄԱԿԵՐՊԵՆ այդ ուժերին պայքարելու չարիքի դեմ…: Մեր Հայրենիքի հասարակությունը իմ կարծիքով հասել է այն աստիճանի հուսահատության իր չարի դեմ պայքարում որ ՀԱՅ ԹԵՐԹՐԻ դերը արդեն վաղոուց կարծում եմ պիտի լինի պարզապես ընթերցողների «սիրտը հովացնելը» …ամոթանք տալով… այլ հնարավորություն տալով հասարակության անդամներին ինքնակազմակերպվելու որոշակի ծրագրի շուրջ որը իրական փոփոխությունների կհագեցնի…օրինակ որ օգնեք Նախախորհրդարանի կամ Ազատամարտիկների կազմակերպություններին որ արտահայտվեն Ձեր թերթերում , կազմակերպել հադիպումներ քաղաքացիների հետ… Ինչքան հիշում եմ դպրոցից էդ բոլշեվիկները որ հաղթեցին օգտագործում էին «Պրավդա» թերթը…Կներեք եթե ինթ որ բան չեմ հասկանում, բայց կարծում եմ որ ժամանակն է գործելու, իսկ ամոթանկ տալու ժամանակը վաղուց անցել է…
    Հարգանքներով, Գալուստ

  5. Գալուստ Ենոքյան says:

    Կնեէրէք վերեվում պիտի լինի «ոչ թե պարզապես ընթերցողների….»

  6. dyadyur says:

    Իմ կարծիքով,նախ պետք է տարբերակել հայհոյանքը վիրավորանքից:Եթե մեկը մյուսին ,,սրիկա,, կամ նունիսկ ,,պոռնիկ,,է անվանում,դա վիրավորանք է և ոչ ավելի:Ռուսները,ամերիկացիները կամ ֆրանսիացիները կարող են հայհոյել,ինչպես ասում են ,,сколько влезет,, դրանից ոչ ոք չի տուժի ու չի վիրավորվի,քանի որ նրանց հայհոյանքները, ի տարբերություն արևելյան ժողովուրդների (և հատկապես այսօրվա հայերի), անհասցե են ու չանձնավորված:Ձեր բերած օրինակում այդ կոնտր-ադմիրալը չի հայհոյել,այլ հայհոյախառն արտահայտություններ է արել իր ասածը ավելի մատչելի ու հասկանալի դարձնելու համար:Դա ռուսների մոտ ընդունված բան է և հահոյախառն բառերը նրանց մոտ օգտագործվում են ոչ թե ինչ որ մեկին վիրավորելու համար,այլ ինչպես իրենք են բացատրում`,,для связки слов,,:Իսկ ինչ վերաբերվում է այդ ֆանատիկոս Պավել Կորչագինին (նույն ինքը`Ն.Օստրովսկի),նա առաջինը չէր,որ ուզում էր պայքարել այդ երևույթի դեմ.միևնույն է անարդյունք:Կարծեմ անցալ,թե նախանցյալ տարի էլ Դուման օրենք ընդունեց այդ երևույթի դեմ:Արդյունքը….ԶՐՈ:Մարդիք ինչպես ծխել ,խմել ու հայհոյել են,այդպես էլ պիտի շարունակեն:Հ.Գ.Ես չեմ հիշում երբ և որտեղ,կարդացել եմ,որ հնում ՀԱՅԵՐԸ չեն հայհոյել:

    • Ընթերցող says:

      ասում են հայերը նաև շիկահեր ու կապուտաչյա են եղել: մենք մեր երազած “հին հայերին” ման գալիս խառնվել ենք ժամանակի ու տարածության մեջ: հավանաբար մեր այդքան գովերգած “հին հայաստանները” ոչ թե մի քանի հազար տարի առաջ են եղել, այլ մի քանի հազար կիլեմտր հեռու (քարտեզին որ նայես գնում ես վերև ու ձախ): դրա համար էլ երևի մերոնք հին Հայաստանի հետևից գնում են ոչ թե Մատենադարան այլ Զվարթնոց:

  7. Արսեն says:

    Պարոն Աբրահամյան , երեվում է դուք «բախտ» չեք ունեցել ծառայել Սովետական Բանակում , թե չէ այդպիսի թեմա չեիք շոշափի.

  8. Gibindus says:

    Ես հանցագործ աշխարհի ջատագովը չեմ, բայց կարող եմ ասել, որ այդ աշխարհի իրական “բարձր” նվիրյալները չեն հայհոյում: Հայհոյելը համարվում է ստոր խավի պատկանելիության դրսևորում: Ասելիքի պակասը լրացվում է հայհոյանքով: Հայաստանն այսօր զավթել են ստորագույն խավի անորակ ներկայացուցիչները` անունները չնշեմ, բոլորին էլ գիտեք: Բնականաբար նրանք պետք է հայհոյեն: Եվ դա կանեն այնքն ժամանակ, քանի դեռ ազգաբնակչությունը (ուրիշ բառ չգտա) դա մարսում է: Իսկ ում դուրը չի գալիս, նրա սենց ու նենցը: Իսկ ռուսերենի հայհոյանքները երևի քննարկման այլ թեմա է: Յուզ Ալեշկովսկին առանց հայհոյանքի չի գրել ոչինչ:

  9. Մարդ says:

    «Ինչպես էր կոփվում պողպատը» արտահայտությունը ինձ միշտ հիշեցնում է մեր հայտնի սիրելի կատակասեր գրողի Խորհրդային ժամանակներում տպագրված «Իմալ կծեծեն ժեշտը» հատվածը իր ժուրնալում

  10. Հայհոյանքը ավելի շատ յուրահատուկ է թուլակամ և անկարող մարդուն:ՈՒժեղ մադը երբեք իր անձնական,կամ` քաղաքական հակառակորդին հայհոյանքներով չի պախարակի:Հայհոյանքը անկարողության դրսեվորում է:Ձեր կողմից բերված օրինակում Պավել Կորչագինը բնավորությամբ ուժեղ մարդու կերպար է, և, դրա համար նա չեր ընդունում հայհոյանքը:Բայց կարող եմ ասել` այն բանի համար,որ դուք օրինակ եք բերել նվիրյալ կոմունիստի,կգտնվեն թուլակամ ,կեղծ հայրենասեր անձեր ,որոնք հայհոյանքներ չեն խնայի ասելու ձեր հասցեին:Նման կարգի մարդիկ մեծիմասամբ դատարկամիտ են և խղճմտանքի արժանի:

  11. Hayk says:

    Թարմ օրինակ….ԵԽԽՎ..ն զեկույց է պատրաստում «Ղարաբաղում բռնությունների……….» չգիտեմ ինչի մասին: Բա ոնց համբերես ու չհայհոյես?? Առաջին ցանկությունը հայհոյելն է: Ասա ինչի համար եք քիթներդ խոթում ձեզ չվերաբերող գործերին??? Ինչ եղավ?? Սև իկրայի նոր պարտիա ստացաք??

  12. Լավատես says:

    Դա էլ նորաձեւության տեսակ է՝ որ մակարդակի մարդկանց հարգում ես, նրանց ձեւով էլ քեզ պահում ես։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930