Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրամիությունը Հայաստանում» ակումբի մասնակիցներին հետաքրքրում էին Մաքսային միությանը վերաբերող հարցերը

Սեպտեմբեր 27,2014 00:53

Մասնակիցները պատճառաբանեցին, որ իրենց հետաքրքիր է իմանալ ՝ արդյոք հնարավորություն կա՞ չինտեգրվելու Մաքսային միությանը:

«Սահմանափակում, որեւէ խոչընդոտող նորմ՝ մասնագիտական, գործընթացային, այն մասին, որ, լինելով Մաքսային միության կամ Եվրասիական միության անդամ, Հայաստանը պետք է զրկվի «GSP+» համակարգից, չկա»,-  սեպտեմբերի 26-ին, «Եվրամիությունը Հայաստանում» ակումբի երրորդ միջոցառման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Նա նշեց, որ «GSP+» համակարգի շահառու լինելու համար պետք է երկիրը միացած լինի 27 կոնվենցիաներին, ապացուցի, որ դրանք երկրում պատշաճ մակարդակով իրականացվում են եւ ապացուցի, որ երկիրը կարող է իրականացնել դրանք. «Այդ տեսանկյունից Մաքսային միության հետ ես որեւէ հակասություն չեմ տեսնում, եւ մենք հուսով ենք, որ համակարգը շարունակելու է գործել այնպես, ինչպես որ այսօր կա»:

Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցության որոշմանը՝ պարոն Մելքոնյանը նշեց, որ այն ունի հիմնականում առեւտրային տնտեսական բաղադրիչ, միաժամանակ ունի մեկ այլ բաղադիչ, որն առեւտրային տնտեսական չէ. «Մենք բոլորս գիտենք, որ որոշումը զուտ առեւտրային կամ տնտեսական չէր, ինչի մասին  իշխանությունները բացահայտորեն բազմիցս ասել են: Նմանատիպ ինտեգրացիոն համակարգերին ներառվելիս, հարաբերությունները խորացնելիս կամ անդամակցության հարցերը նայելիս,  միայն զուտ նեղ առեւտրային թվերով առաջնորդվելը, կարծում ենք, հաշվի առնելով վերջին 1-2 տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները,  միայն այդպես չէ, որ որոշումներն ընդունվում են»:

Միջոցառման մասնակիցներին հետաքրքրում էին Մաքսային միությանն անդամակցելու մասին հարցեր, սակայն Գարեգին Մելքոնյանին դուր չեկավ այդ հանգամանքը. «Ես մտածում էի, որ կլինեն հարցեր՝ Մաքսային միությունից կամ Եվրասիական միությունից, բայց որ ամբողջ թեման թողնենք ու խոսենք Մաքսային միությունից, անկեղծ ասած, չէի ուզի, որովհետեւ սա լավ հարթակ է շատ ազատ ձեւով քննարկելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները»: Իսկ պատասխանը եղավ այն, որ հարցերը տալիս են ոչ թե նրա համար, որպեսզի ինտեգրվեն միությանը, այլ հակառակը՝ որպեսզի իմանան՝ արդյոք հնարավորություն կա՞ չինտեգրվելու նրան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930