Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տրայան Հրիսթեա. «Եվրամիությունը միշտ հարգում է իր գործընկերների որոշումը»

Սեպտեմբեր 27,2014 00:43

 

Ըստ Տրայան Հրիսթեայի՝ Եվրամիությունը հավատացած է, որ փափուկ ուժ, ժողովրդավարություն օգտագործելը լավագույն տարբերակն է խնդիրները լուծելու համար:

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Եվրամիությունը Հայաստանում» ակումբի երրորդ միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկին հետաքրքրում էր, թե Հայաստանի որոշումը՝ անդամակցել Մաքսային Միությանը, Եվրամիությանը անհանգստացնո՞ւմ է: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան պատասխանեց՝ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ»:

Նա հավելեց, որ Եվրամիությունը նման հարաբերություններ ունեցել է տասից ավելի երկրների հետ. «Ի տարբերություն այլ աշխարհաքաղաքական գործընկերների՝ Եվրամիությունը միշտ հարգում է իր գործընկերների որոշումը, մենք չենք պարտադրում»:

Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիությունը հավատացած է, որ փափուկ ուժ, ժողովրդավարություն օգտագործելը, լավագույն տարբերակն է խնդիրները լուծելու համար: Նրա խոսքերով՝ Եվրամիության համար հասանելի միակ գործիքներն են արժեքները, առեւտուրը եւ համագործակցությունը. «Ասել, թե ինչ-որ մեկին պարտադրում եք՝ մի փոքր փիլիսոփայական հարց է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930