Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրազդանի բնակիչը՝ Եռյակի սպասվելիք հանրահավաքի մասին. «Կառավարությունը ատամներով կպահի իր իշխանությունը» (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 27,2014 00:36

Այսօր Կոտայքի  Հրազդան քաղաքում կայացավ ոչ իշխանական Եռյակի հանրահավաքը: ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները հանդես եկան միասնության կոչով՝  ընդգծելով, որ  հոկտեմբերի 10-ի հանրահավաքն արմատապես փոխելու է հայ ժողովրդի կյանքը: ՀԱԿ Հրազդանի կառույցի ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանը  արտահայտեց իր զարմանքը ՀՀ կառավարության կողմից «օրը ցերեկով ի նպաստ հայ ժողովրդի կայացրած որոշման մասին»:

 

Խոսքը վերաբերում էր շրջանառության հարկի մասին օրենքին: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով կառավարությունը մեկ նպատակ է հետապնդում՝  ևս 10 տարի կամ հավերժ պահել իշխանությունն իր ձեռքերում: zurabyan zurabyan& hashmandam armen martirosyan oskanyan zohrabyan urikhanyan hanrahavaq hrazdanum oskanyanԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ծիծաղելի համարեց իշխանության գործած սխալները թերի Սահմանադրությամբ արդարացնելը: «Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ մարդիկ գործազուրկ են, աղքատ: Մտե՛ք ավտոբուսներ և հարցրե՛ք՝ արդյոք Սահմանադրության անկատար լինելու համա՞ր եք լքում հայրենիքը»,- հավելեց նա: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ հավաքվածներից երկու կանայք աղաղակում էին և պահանջում դադարեցնել հանրահավաքը: Բանախոսն, ի պատասխան, կոչ արեց չմեղադրել սադրիչներին, ովքեր, իրենց սոցիալական վիճակից ելնելով, ուրիշի հանձնարարությունն են կատարում:

Խոսք գնաց նաև Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ վերանշանակվելու մասին: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ գնդապետին օրը ցերեկով գնդակահարողն իրավունք չունի մարզպետ դառնալու, և իրենք հեղափոխություն են անելու:

 

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն իր ելույթում փորձեց հստակեցնել իրենց և գործող իշխանության նպատակների տարբերությունը: Ի պատասխան՝ շարքերից հնչեց. «Դուք ձեր գրպաններն եք ուզում լցնել»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հավատացրեց, որ ընդդիմության ներկայացրած 12 պահանջները  պատահական չեն, դրանք իրականանալի են: Այդ ամբողջ ընթացքում բղավող կանանց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը սաստեց՝ ասելով.«Փոխանցե՛ք իշխանությանը, որ ովքեր ուղարկվել են իրենց կողմից, պարազիտներ են, բաշիբոզուկներ»:  Ապա ավելացրեց, որ իրենց մայդաններ պետք չեն, և իրենք գնում են արմատական փոփոխության: Հանրահավաքը եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն  Զուրաբյանը, որը խոսեց արտագաղթի չափերի ու պետբյուջեից վատնվող գումարների մասին:

«Առավոտի» այն հարցին, թե որքանո՞վ է ճիշտ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի այն բնորոշումը, իբրև հոկտեմբերի 10-ի հանրահավաքը լուրջ սպառնալիք չէ իշխանության համար, պարոն Զուրաբյանը պատասխանեց.

«Բոլոր քաղաքագետները իշխանության վարձակալության պայմաններում են: Իսկ Ալիկ Իսկանդարյանի ներքաղաքական կանխատեսումները չեն իրականանում» : Սպասվելիք հանրահավաքի մասին Հրազդանի բնակիչները հակասական կարծիքներ հայտնեցին: Նախկին շինարար, թոշակառու Վարդգեսը գտնում է, որ կառավարությունը թույլ չի տա իշխնափոխություն. «Մարդ, որ գրպանում 100 կոպեկ է ունենում, ատամներով է պահում: Իսկ  իրենք միլիարդներ ունեն»: Արտագաղթի մասին խոսելով՝ մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանում մնալու միակ պատճառը թույլ առողջությունն է: «Ճար ունենայի՝ մի վայրկյան այստեղ չէի մնա: Սոված մարդը հայրենիք չի ճանաչում»,- նշեց նա:

Անի  ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ճիշտ է, լքեք այս պարսկահայ դժոխքը,դատարկեք, որ…Ինչ սահմանադրություն, ինչ բան, հեռացեք և պատժած կլինեք ֆաշիզմին:Թող դատարկ տարածքին մի քանի ամիս թագավորեն, ու հանձնեն տարածքի բանալիները:Անքուն երազների դասվորությունը իրականությամբ է մարմին առնում, քիչ է մնում և քունն է լքում:Մի քշեք բութին, նա է խաչմերուկի վթարների կազմակեպիչը և միայն զռ տգիտությամբ:Մի քշեք սերժին, արդեն ուշ է և կործանման վերջին ակորդն է:Քշվեք ազգովի և սերժոն էլ այս հողի վրա անելիք չի ունենա և կստանա ազգին մխիթարող պատիժ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930