Այս օրերին Ջերմուկ քաղաքի հենց կենտրոնում մեծ թափով ընթանում են շքեղ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները: Ջերմուկում շուտով բացվելու է աշխարհում հայտնի «Hayatt» բրենդի հյուրանոցը, որի շահագործումն արդեն «դարդերի» մեջ է գցել քաղաքի գործող «թանկարժեք» հանգստյան տների սեփականատերերին, որոնք մտավախություն ունեն, թե «Hayatt»-ն իրենցից հաճախորդ կփախցնի: Հյուրանոցն ունենալու է SPA-կենտրոն, ջրաբուժարան, լողավազաններ, անգամ աղոթատեղի: Այս շենքի նախագծողն է «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»:
Ջերմուկցիների պատմելով՝ այս հյուրանոցի աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար շատ հաճախ Ջերմուկ է այցելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ջերմուկի անջուր ջրվեժի եւ անխնամ փողոցների մասին մանրամասները
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2014