Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 23:44

Գագիկ Ծառուկյանի հայտնի հարցազրույցը բազմաթիվ հարցերի առաջադրում ու միաժամանակ հստակ պատասխաններ ուներ: Գլխավոր խնդիրը հանուն մեր ժողովրդի բարօրության ու ամուր պետության հրամայականն էր, որի շուրջ էլ ծավալվել էր ԲՀԿ առաջնորդի հարցազրույցը: Հստակ էր, որ միայնակ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Անհրաժեշտ է ժողովրդի վստահությունն ու քաղաքական ուժերի համագործակցությունը՝ հանուն բարեկեցիկ ու բարգավաճող երկրի: 

Հարցազրույցին անմիջապես հաջորդեցին քաղաքական ուժերի ու հասարակական գործիչների արձագանքները՝ համագործակցության տանող հստակ քայլերով: Այս ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, հաջորդեցին քննարկումներ քաղաքական այլ ուժերի հետ: Այս անգամ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց ՀԺԿ ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:

ԲՀԿ նախագահը նշեց, որ առաջնորդվել է ու շարունակելու է գործել մեկ սկզբունքով՝ հարգանք քաղաքական հակառակորդների նկատմամբ, համագործակցություն երկրի համար կարևորագույն հարցերում:

«Միմյանց վարկաբեկելուց, վիրավորելուց ու հայհոյելուց ոչ մի հարց չի լուծվելու: Դրանից մեր ժողովրդի բարեկեցությունը չի բարձրանալու: Անիմաստ չարությունն ու թշնամանքը իմ ու իմ քաղաքական ուժի պայքարում տեղ չունեն»,-ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: 

Պայմաններ, հնարավորություն, արդարություն ու մրցակցություն. այս ամենի դեպքում է հնարավոր խոսել մեր ժողովրդի ցանկությունների կատարման մասին, ժողովուրդ, որն, ըստ ԲՀԿ նախագահի, պատրաստ է նպաստավոր պայմանների դեպքում արարել ու շենացնել իր երկիրը: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության ու գործակցության առաջարկի համար՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը, նկատեց, որ դրա հասարակական պահանջը չկա: 

«ԲՀԿ օրակարգում երկու հարց է՝ ոչ իշխանական ուժերի առաջ քաշած 12 կետերի իրականացում, որն էապես կբարելավի մեր քաղաքացիների կյանքը ու կթուլացնի առկա լարվածությունը և սահմանադրական փոփոխությունների գաղափար, որտեղ կան շատ հարցականներ ու անընդունելի պահեր»,-նշեց Գագիկ Ծառուկյանը: 

«Ժողովրդի վստահության վերականգնումը պետք է լինի բոլորիս խնդիրը»,-իր հերթին ընդգծեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: 

«Ես կարծում եմ, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղալու ժողովրդի համբերության հետ, իրավունք չունի հարցերը չլուծել՝ մտածելով, որ ժողովուրդը միևնույն է համբերելու է: Սա լավ բանի չի բերի»,-հանդիպման ավարտին նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ժողովուրդը բարձրացնում է ցավոտ հարցեր, ցավոտ խնդիրներ, և դրանք լուծել է պետք:

 

Աղբյուրը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքէջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930