Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը:
Կարդացեք նաև
Նյու Յորքում նախագահ Սերժ Սարգսյանը նաև այցելել է Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև:
Հանրապետության նախագահն այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպում է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր համայնքային գործիչների հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմ
Նա աստծու հետ էլ կգնա հանդիպման, ինչ է եղել որ, մարդը բարդույթ չունի, խնդմնդալը ձրի է, շպոն `գրված, էլ ինչ կա:Քիթն էլ տեղում է և դուխով առաջնորդում է:Չուչելին աթոռ ունի, հո չի հասկանում իր չուչել լինելը, ողորմելի տգիտությունը, բութ ու չտես պահելաձևը, խելագար խնդմնդալը և համաշխարհային ծաղրածու լինելը:Որոշներ հայիզմին գաղափարական ստորացման տանելու համար են ուզում, որ սերժաքիթը աշխատի:Մարդը հիվանդ է, հայը հոգնած քնած, աշխարհը `պատրաստ…Է, հայիզմ, ինչու* դարձար այսպիսին, իսկ գուցե հենց այդ էլ եղել ես գերագնահատել են:Լավ, ու*ր ես: