Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը դարձրել են սպայի տուն, անունն էլ փոխել են»

Սեպտեմբեր 26,2014 22:36

«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նոր անուն ունի»,-ահազանգում է համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:

Նա Aravot.am-ին ասաց, որ համալիրին տվել զորամասի կարգավիճակ, անունն էլ փոխել են. «Արդեն փոխված է համալիրի անունը՝  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոխարեն կոչվում է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»:

Պարոն Գրիգորյանի խոսքով՝ դեռ չի լուծվել համալիրը ժամանակին վարձակալած տասներկու անհատների գույքի վերադարձման խնդիրը. «Անտրամաբանական է, որ սեպտեմբերի 21-ի՝ անկախության օրվան նվիրված  միջոցառումը տեղի ունեցավ զավթված ու գրավված կառույցում՝ ապօրինաբար շահագործելով ուրիշի գույքը»:

Նա նաեւ պատմեց, որ սպայի տունն է տեղափոխվել համալիր. «Աբսուրդների շարքից է, որ մարզահամերգային համալիրը տնօրենի փոխարեն արդեն ունի հրամանատար»: Վերջում էլ հավելեց, որ իրենց իրավունքները շարունակելու են պաշտպանել իրավական հարթությունում. «Մեզ համար առաջնային է մեր բարի համբավը, ոչ թե գումարը: Ինչ իրենք անում են` շատ մեծ հարված է մեր երկրի վարկանիշին»:

Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն էլ ասաց, որ համալիրի գույքը արգելանքից հանելու մասին իրենց հայցն է դատարան մտել, դատական նիստերը եկող շաբաթից կսկսվեն:

ՊՆ-ից համալիրի վերաբերյալ Կորյուն Գրիգորյանի հայտնած տեղեկություններին չեն ցանկանում արձագանքել: «Մարզահամերգային համալիրի հետ կապված անհիմն ու պրովոկացիոն խոսակցություններին չենք արձագանքում»,- հայտարարել է ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930