Քաթարի բասկետբոլի կանանց հավաքականը հայտարարել է, որ հեռանում է այս օրերին ընթացող Ասիական խաղերից, քանի որ կազմակերպիչներն արգելում են հիջաբով մտնել խաղադաշտ:
Նախորդ օրը նրանց տեխնիկական պարտություն է գրանցվել՝ Մոնղոլիայի հետ խաղին մասնակցելուց հրաժարվելու համար: Նույն պատճառով քաթարցի աղջիկները խաղադաշտ չէին մտել Նեպալի հետ հանդիպման ժամանակ եւ որոշեցին լքել Ասիական խաղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rynekisztuka.pl-ի
Կարդացեք նաև