Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նրանք կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու հետագա խորացումը:
ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովը Միլան Շտեխին առաջարկել է Չեխիայի խորհրդարանում քննարկել Հայոց Ցեղասպանության դատապարտման հարցը: Նա Չեխիայի Սենատի նախագահին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաևԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ