Լրագրողական կյանքում, ըստ Հասմիկ Բուդաղյանի, միշտ պետք է զգույշ լինել՝ չվիրավորել, չվնասել մարդկանց՝ միեւնույն ժամանակ տուրք չտալով էմոցիաներին: Սա ասելիս հիշում է մի հրապարակման պատմություն. «Իմ՝ կրթության թեմաներով գրելու շրջանը զուգադիպեց բուհական խորհուրդների ձեւավորման հետ։ Բուհերը ՊՈԱԿ-ներ էին դառնում, եւ թոշակի տարիքի ռեկտորները պետք է հրաժեշտ տային իրենց աթոռներին: Պաշտոնատար անձանցից մեկի հետ հարցազրույց արեցի, նա իր խոսքում նշեց. «Կան ռեկտորներ, որ կառչած են իրենց աթոռներից, իրենց թվում է` հավերժ պետք է մնան այդ աթոռին»: Ինձ թվում էր՝ ընթերցողների մեծ մասը հասկացավ՝ խոսքը ում էր վերաբերում, բայց ցավոք հաջորդ օրը կատարվեց ամենաանցանկալին. «Ես տեսա մեր թերթի առաջին էջում լուր՝ Սոս Սարգսյանը հրաժարական տվեց Թատերականի ռեկտորի պաշտոնից՝ այսպիսի արտահայտություն անելով՝ «Ես կառչած չեմ իմ աթոռից»: Երբեմն դու ակամա ես նեղացնում մարդկանց, դա անխուսափելի է այս մասնագիտության մեջ»։
«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադարձել ենք նրան:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտում»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ