Լրահոս
Օրվա լրահոսը

Տրայան Հրիսթեա. «Հայկական արտադրանքը Եվրամիության շուկային հետաքրքրում  է»

Սեպտեմբեր 26,2014 20:47

Ըստ Տրայան Հրիսթեայի՝ եթե վերլուծենք Կովոլենկոյի հայտարարությունը, հասկանալի կլինի, թե Հայաստանին ո՞վ է դնում անելանելի վիճակի մեջ:

«Չեմ կարծում, որ Եվրամիությունը ինչ-որ պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքերով՝ այն բոլոր պատժամիջոցները, որոնք որ կիրառվում են այս ամբողջ գործընթացի ընթացքում՝ ընդդեմ Ռուսաստանի, որոշ չափով ազդեցություն ունեցել են, բայց այդ ազդեցությունը եղել է Ռուսաստանի վրա, դրան զուգահեռ նաեւ եղել է հակադարձ ազդեցությունը Եվրամիության վրա. «Համապատասխանաբար՝ բոլոր պատժամիջոցները, որոնք որ կիրառվել են, ունեն նաեւ հակադարձելիություն: Այդ հակադարձելիությունը նշանակում է, որ մի գեղեցիկ օր պատժամիջոցները կդադարեն գործելուց: Իսկ այն, թե ինչքանո՞վ այդ պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի վրա, այս պահին գնահատականներ տալ հնարավոր չէ»:

Պարոն Հրիսթեան համարում է, որ հայկական արտադրանքը Եվրամիության շուկային հետաքրքրում  է, եւ այդ հետաքրքրվածությունը դարձել է մի շարք գործիքների հետեւանք, ինպիսինն է GSP+-ը. «Համապատասխանաբար՝ բոլոր այն համագործակցությունները եւ մեխանիզմները, որոնք որ Հայաստանում կիրառվում են, արդեն մեծապես նպաստել են առեւտրային հարաբերությունների զարգացմանը: Ամսե ամիս, տարեց տարի տատանումների առկայությունը առեւտրային ծավալներում նորմալ երեւույթ է»:

Տեսակամուրջներից մեկի ընթացքում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովոլենկոն հայտարարել էր, որ եթե Հայաստանը ճիշտ չկողմնորոշվի՝ չմտնի Եվրասիական տնտեսական միություն, ապա կկորցնի ոչ միայն իր պետությունը, այլեւ բարբարոս ամերիկացիների եւ եվրոպացիների թեթեւ ձեռքով իբրեւ ազգ կկանգնի ոչնչացման եզրին:

Aravot.am-ը հետաքրքրվեց դեսպանից, թե արդյոք Ռուսաստանի կողմից նման սպառնալիքները խոչընդոտ չե՞ն հանդիսանա Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններին: Տրայան Հրիսթեան պատասխանեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել ՌԴ-ի նախկին դեսպանի հայտարարությունը, այն ամենը՝ ինչ նա ասում է, ես իր սեփական խղճին եմ թողնում: Բայց եթե վերլուծենք այդ հայտարարությունը՝ հասկանալի կլինի, թե Հայաստանին ո՞վ է դնում անելանելի վիճակի մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930