Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվացի երիտասարդը պղծել է Գառնու տաճարը ու չի զղջացել

Սեպտեմբեր 26,2014 20:25

ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն, ըստ gazeta.ru-ի, ներկերով պղծել է 1-ին դարում կառուցված Գառնու հեթանոսական տաճարը: Այս մասին լրատվամիջոցին հաղորդել է ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցների եւ պատմական ժառանգության պահպանման ծառայության մամուլի քարտուղար Մարինե Ավանեսյանը:  Վերջինիս խոսքերով՝ ռուս զբոսաշրջիկը Գառնու պատերի վրա աերոզոլային ներկով գրել է «В мире идол ничто».

Այս բարբարոսությունը նկատել եւ տաճարի պահապաններին տեղեկացրել է մեկ այլ այցելու: Նիկիտենկոյին բռնել եւ հանձնել են Գառնիի ոստիկանությանը: Ըստ տաճարի պահապանների՝ երիտասարդը չի զղջացել իր արարքի համար: Սակայն թերեւս կզղջա այն ժամանակ, երբ մուծի տուգանքը՝  նվազագույն աշխատավարձի՝ 50-80- ապատիկը: Նվազագույն աշխատավարձը կազմում է 50 հազար դրամ:

Իր հերթին բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ, իր տեղեկություններով, այդ երիտասարդին բարբարոսության վայրում բռնողները մնացած ներկը լցրել են նրա գլխին եւ ձեռքերին, նոր նրան հանձնել ոստիկանություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930