Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի բացատրությունը՝ Զիմբաբվեից ծիրան աճեցնողի պատմության մասին

Սեպտեմբեր 26,2014 20:00

Զիմբաբվեից հայերին ծիրան աճեցնել սովորեցնողի աղմուկ հանած պատմության հետ կապված այսօր Վերահսկիչ պալատը մի ուշագրավ տեղեկություն տվեց:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը բացատրություններ էր փորձում տալ, թե ինչու չեն կատարել պարտավորությունները, 16.5 մլն դրամ տվել են՝ ընկուզենու 10 հազար պատվաստացուները փչացրել են, 24.6 մլն դրամի անարդյունավետ ծախս են արել, 700 հա ծիրանի այգու փոխարեն 4 հա նեկտարենու պայմանագիր են միայն կնքել, 462 հազար դոլար էլ տվել են՝ Զիմբաբվեից խորհրդատու են վարձել ու անարդյունավետ:

Իշխան Զաքարյանն ասաց, որ այս խախտումների հետ կապված իրենք առանձին հանդիպում են ունեցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. «Նախկին վարչապետը գիտե՞ք ինչ ասեց, ասեց՝ ճիշտ են բոլոր փաստերը, բայց այս ծրագիրը վենչուրային ծրագիր է: Երբ մենք հարցրեցինք, թե վենչուրային ինչ է նշանակում, մեզ բացատրեց, որ նշանակում է ռիսկային, եւ մենք պատրաստ պիտի լինենք նաեւ կորուստների»:

«Հայկական  միրգ» ընկերության տնօրենը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ Իշխան Զաքարյանը սեւ PR է անում ու ժողովրդի հավատն է կորցնում: Իշխան Զաքարյանի խոսքերով՝ փոխանակ Տիգրան Սարգսյանի պես բացատրեիք, որ վենչուրային ծրագիր է, ասում եք սեւ PR է. «Ճի՞շտ է այս ամենը: Ո՞նց կարելի է այդպիսի բան անել»:

Հովհաննես Հովհաննիսյանն էլ վստահեցրեց, որ ՎՊ-ի դերը կարեւորում է, եւ իր խոսքերը սխալ են հասկացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ես Ձեզ հավաստիորեն ասում եմ, որ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ի դեսպան նշանակելը նույնպես վենչուրային ծրագիր էր, քանի որ նա ավելի շատ այլ երկրների է ծառայել, քան Հայաստանին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930