Այսօր Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետարանում դիմավորեցին ծափահարություններով ու հոտնկայս:
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Սյունիքի մարզպետին եւ շնորհավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Արմեն Գեւորգյանի անունից: «Կառավարության որոշումն արդեն իսկ ենթադրում է մեծ վստահություն երկրի իշխանությունների, քաղաքական իշխանությունների կողմից», -ասաց պարոն Տերտերյանը:
Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Վահե Հակոբյանին իր կատարած աշխատանքի համար եւ ներկաներին կոչ արեց շարունակել աշխատել եւ միասնաբար լուծել Սյունիքի առջեւ ծառացած հիմնախնդիրները:
«Մեկ անգամ էլ համոզվեցինք, որ աշխարհը կլոր է, ամենակենտրոնում էլ Սյունիքն է: Մենք կարողացել ենք այն խնդիրները, որ ծառացած են Սյունիքի առաջ, լուծենք: Մենք ընդամենն ունենք մեկ խնդիր, մենք ունենք միասնության խնդիր, ժամանակի ընթացքում կարողացել ենք ձեւավորենք այդ միասնությունը, ունենք խնդիր մեր իշխանությունների կողքին կանգնելու, Արցախի կողքին կանգնելու, Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող մի տարածաշրջան է…», -ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները` շուտով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Սուրո ջան,բռատ,շնորհավորոմ եմ։Մաղթում եմ քեզ անշառ նորանոր գլխակերություններ,ավելի յուղոտ թալան,ավելի՛ դաժան բռնություններ,ու ամենակարևորը ոտերդ տաք պահի՝ չմրսես,դու հլը մեզ շատ ես պետք