Մոսկվայի տանը չորրորդ տարին է, ինչ «Дорога к себе» խորագրով կազմակերպվում են հանդիպումներ ճանաչված հայ արվեստագետների հետ: Նպատակը արվեստագետների ու հանդիսատեսի միջեւ անկեղծ երկխոսություն ծավալելն է:
Այսօրվա հյուրը Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ժիրայր Դադասյանն է:
Հանդիպումից առաջ Aravot.am-ը, պարոն Ժ.Դադասյանին հիշեցնելով, որ ընթացիկ տարին հոբելյանական է ոչ միայն թատրոնի համար, որը դառնում է 40 տարեկան, այլեւ իր համար՝ լրանում է ռեժիսորի 50 տարին, հետաքրքրվեց՝ երկու հոբելյանների առիթով ի՞նչ ակնկալիք ունի: «Իմ եւ կոլեկտիվիս միակ ակնկալիքը, ցանկությունը, երազանքը շենք ունենալն է, ինչի հույսն ունենք»,- պատասխանց ռեժիսորը:
Հետո էլ հայտնեց, որ վաղը մեկնում են Լեհաստան՝ մասնակցելու Բրոցլավում կայանալիք մնջախաղի ամենահեղինակավոր միջազգային փառատոնին՝ Յուրի Կոստանյանի «Աթոռի ոգին» մոնոներկայացումով:
Կարդացեք նաև
Միջազգային բազմաթիվ մրցույթներում դափնիներ շահած Երեւանի մնջախաղի թատրոնի ղեկավարը լիահույս է, որ այս անգամ էլ իրենք պատվով կվերադառնան, հավելելով, թե այս փառատոնին մասնակցությունն անգամ մեծ պատիվ է: