Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելել էր սահմանամերձ Հայկաձոր գյուղ՝ նոր վերանորոգված գյուղապետարանի շենքի կարմի ժապավենը կտրելու ու գյուղացիների հետ հանդիպելու:
Aravot.am-ը մարզպետի հետ գյուղի հիմնախնդիրների շուրջ զրուցելուց հետո հետաքրքրվեց , թե ինչպե՞ս կգնահատի ՄԱԿ-ում ՀՀ նախագահի՝ հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցը ուղարկող ելույթը: Ֆելիքս Ցոլակյանը, որը մինչ այդ հարցը բավական երկար խոսեց սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալ-չտալու մասին, որպես պատմաբան մանրակրկիտ ներկայացրեց Հայկաձորի պատմությունը, գնահատականներ հնչեցնելուց բավական ժլատ գտնվեց: «Արտակարգ ելույթ էր նախագահինը»,- ասաց մարզպետը: Մեր հաջորդ հարցին, թե օրինակ՝ շիրակցիներս հպարտ ենք, որ մեր մարզպետը գեներալ է, ինչպես կգնահատե՞ք Սուրեն Խաչատրյանի պեսին նորից մարզպետ վերանշանակելու փաստը, Ֆելիքս Ցոլակյանն պատասխանեց.«Նորմալ» ու արագ հեռացավ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև