Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորը սեմինարի էր, ֆեյսբուքյան գրառումների գործով նիստը հետաձգվեց 

Սեպտեմբեր 26,2014 19:03

Վերջին օրերին սեմնինարի պատրվակով հաճախ են հետաձգվում նախապես նշանակված դատական նիստերը: 
Դատավորները մասնակցում են սեմինարի, իսկ կողմերն այդ մասին տեղեկանում են` գալով տվյալ դատարան: 
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր նախնական դատական նիստը՝ կապված դերասան Աշոտ Մելոյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառումների հետ՝ պատվի, արժանապատվության գործով: Դատավոր Արա Կուբանյանը սեմինարի էր, եւ նիստը հետաձգվել էր: 
Հիշեցնենք, որ դերասանը օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի լուսանկարն էր տեղադրել իր ֆեյսբուքյան «պատին»,  մեղադրել էր նրան իր մոր մահվան մեջ: Բժիշկը դիմել էր դատարան`հայտնելով, որ դերասանը զրպարտչական եւ վիրավորական արտահայտություններ է կատարել: Աշոտ Մելոյանը դիմել էր Տեղեկատվական վեճերի խորհրդին` խնդրելով կարծիք տրամադրել իր կատարած հայտարարության վերաբերյալ: Խորհուրդը եզրակացրել էր, որ Ա.Մելոյանի կողմից կատարված գրառման մեջ օգտագործված արտահայտություններից, մասնավորապես, «ստահակը» և «ֆաշիստը» արտահայտություններն վիրավորական արտահայտություններ են: 
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930