«Դա առաջին դեպքը չէ, բազմաթիվ հոդվածներ են եղել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Վարդան Օսկանյանի, Էդվարդ Նալբանդյանի ժամանակ»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կտա ՀՀ-ին այն, որՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայոց ցեղասպանությունը» հեղինակային հոդվածը տպագրվել է ամերիկյան հեղինակավոր “International New York Times” պարբերականում, այսպես արձագանքեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ ամերիկյան պարբերականը Սերժ Սարգսյանի հոդվածը տպագրել է գովազդային հիմունքներով, եւ դրա համար վճարվել է:
Պարոն Արզումանյանից հետաքրքրվեցինք՝ այդպիսի հոդվածների համար մոտավորապես որքա՞ն գումար են վճարում, պարոն Արզումանյանն իր՝արտաքին քաղաքականության ոլորտում եղած տարիների «գների» մասին ասաց՝ նշելով մոտ 25 հազար դոլարը: Այնուհետև ասաց, որ գրեթե վստահ է, որ այդ գումարը Սերժ Սարգսյանի հոդվածի տպագրման համար ՀՀ պետբյուջեից չի վճարվել, այլ գրեթե վստահ է նաև, թե ով է վճարել:
Այս համատեքստում հարկ է հիշել նաև, որ ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպանը Տիգրան Սարգսյանն է:
Կարդացեք նաև
Սակայն Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ որևէ խնդիր չկա, «վերջին հաշվով տեակետ է, որ տարածում ես, լավ է, որ տարածես երկրիդ համար: Ուղղակի պետք էր անկեղծ լինել, թե չէ այնպես չէ, որ “International New York Times”-ում գիշեր-ցերեկ սպասում էին մեր հոդվածին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հա, հա, հա հայեր…Ինչ էլ հումոր ունեք: International New York Times ին վճարել պետք էլ չէ և ինքն է հաճախ վճարում:Բրաունի հոդվածները հայեցի չեն , բայց վճարովի էլ չեն, սերժոյի գաղափարների համար սերժաթիմն է վճարում:Ինչ մեղք են…Աղքատների հպարտներ:Վճարող ծաղրածուներ:Առանց տալու չեք կողմնորոշվում: