Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. «Ես կողմ եմ, որ մաքսակետ դրվի»

Սեպտեմբեր 26,2014 18:14

Երբ հրապարակվեցին Եվրասիական տնտեսական միությանը` ՀՀ-ի միանալու մասին պայմանագրի հավելվածները, ՀՀ քաղաքական դաշտում խուճապ սկսեց: Դա վերաբերում է հատկապես ՀՀ-ի և ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրելու հարցին: Թեև ՀՀ իշխանությունները անընդհատ պնդում էին, որ այս հարցը քննարկումից դուրս է, բայց, փաստորեն, դեռ արդիական է, առավել ևս, արդեն ամրագրված է պայմանագրով:

Ալեքսանդր Արզումանյան

Ալեքսանդր Արզումանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մտահոգված է այս կետով և կարծում է, որ մաքսակետի տեղադրմանը հաջորդելու է ավելի լուրջ իրավիճակ. «Առաջինը մաքսակետի, երկրորդը՝ սահմանակետի տեղադրումն է, երրորդը՝ ռուս զինվորների ներկայությունը: Սա անընդունելի է, ինչը կարող է բերել հերթական ցեղասպանության սպառնալիքի մեր եղբայրների ու քույրերի գլխին»:

Ալեքսանդր Մանասյան

Ալեքսանդր Մանասյան

Մինչդեռ հակառակ կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա, ընդհակառակը, կողմ է մաքսակետի տեղադրմանը: Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ տրամաբանությունից ելնելով է կողմ, պարոն Մանասյանը պատասխանեց. «Ես կողմ եմ, որ մաքսակետ դրվի, քանի որ դա կնշանակի, որ ԼՂՀ-ն կարող է մաքսակետ դնել և ասել, ես ինքնուրույն պետություն եմ: Մաքսակետը այս դեպքում կընկալվի՝ որպես ինքնիշխան պետության հատկանիշ:

Այդ մաքսակետը կարող է աշխատել ՀՀ-ի դեպքում այլ ռեժիմով, մեկ այլ պետության համար՝ այլ ռեժիմով: Ես դրանում վախենալու բան չեմ տեսնում: Այսօր ՀՀ-ի սահմանի վրա է մաքսակետը, հաջորդ օրը կարող է դրվել Ադրբեջանի, մյուս օրը Իրանի սահմանին»:

Պարոն Մանասյանն ամենևին մտավախություն չունի, թե կարող է մաքսակետի տեղադրումն այն հետևանքներն ունենալ, ինչ կանխատեսում է Ալեքսանդր Արզումանյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց ՀՀ-ն և ԼՂՀ-ն ՄԵԿ տնտեսական համակարգ է. այս մարդը հասկանու՞մ է, ինչ է ասում: Դեռ չեմ խոսում քաղաքակա՛ն վտանգների մասին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930