Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը քացախ արտադրելու համար վարկ է տվել ընկերության, որը գոյություն չունի. ՎՊ

Սեպտեմբեր 26,2014 17:47

Վերահսկիչ պալատը այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում 2013-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ փոքր ու միջին գյուղական բիզնեսի զարգացման համար ստեղծված «Ենթավարկեր» ծրագրին: Այդ ծրագիրն իրականացնում էր Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ պետական հիմնարկը՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով:

2000-ից ավելի բիզնեսմենների գումար են տվել: ՎՊ-ն նրանցից ընտրանքային կարգով ստուգել է 11-ին եւ 9-ում խայտառակ խախտումներ գտել:

Օրինակ՝ 2012թ.-ի ապրիլին «Աշտարակի գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ին տրամադրվել է 31 հազ. ԱՄՆ դոլար վարկ, որ դրանով իբր քացախի արտադրություն սկսեր: Պետք է գներ նոր գերմանական արտադրության հոսքագիծ, քացախի արտադրության սարքավորումներ, որոնք պետք է ներմուծվեին արտերկրից, պետք է վերազինվեին նոր սարքավորումներով եւ այլն:

Երբ ՎՊ-ն գնացել է այդ վարկի հետքերով, քացախի ծաղկուն բիզնես-արտադրամասի փոխարեն տեսել է մի ժանգոտ ավտոտնակ, վրան էլ՝ կողպեք: Պարզվել է՝ այդ ընկերությունը 2012-ի հունվարի 1-ից արդեն չի գործում, լուծարվել է: Այսինքն, վարկը տվել են այն ժամանակ, երբ այդ ընկերությունն արդեն գոյություն չի ունեցել:

Իշխան Զաքարյանի ներկայացմամբ՝ «Այդ կազմակերպության շրջանառությունը 0 է, ոչ մի բան չունի: Պետք չի այստեղ ոգեւորված ասել, որ այդ գումարները հետ կվերադարձնենք: Խնդիրն այն է, որ ծրագիրը մնաց: Ծրագիրը շատ լավն է, բայց ի՞նչ սկզբունքով են տալիս այդ գումարները: Մենք գնում ենք ու պարզում, որ մի տեղ քացախ չկա, մյուս տեղում ձկնաբուծարան չկա, մյուս տեղում քարի արտադրություն չկա»:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջարկեց. «Միգուցե պետք չի տալ ընդհանրապես վարկ, խաբում-վերցնում են, իրենց համար նախորդ վարկն են փակում, գյուղատնտեսության մեջ ռեալ փող չի դրվում, մեկ այլ բան է պետք մտածել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հայի աչքեր…
    Տանող աչքեր…
    Տակով անող,
    Լափոխ աչքեր,
    Առնող թռնող,
    Գայլի աչքեր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930