Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ

Սեպտեմբեր 26,2014 17:40

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը և Էդմոն Մարուքյանը նախորդ շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:

Այսպիսով, ՀՀ զինված ուժերում ծառայած ու ծառայությունը սահմանված կարգով ավարտած քաղաքացիները, ովքեր ծառայությունից առաջ կամ դրանից հետո ստացել են բարձրագույն կրթություն, կունենան 2 տարվա պետական կառավարման ոլորտի ստաժ, ինչը հնարավորություն է տալիս դասային աստիճանով ավելի բարձր պաշտոնի հավակնել (օրինակ, կրտսեր պաշտոնի (առաջին կարգի մասնագետ) հավակնելու համար հիմնականում անհրաժեշտ չէ ստաժ, անգամ հաճախ բարձրագույն կրթություն:

Տվյալ պարագայում զորացրված քաղաքացին, ունենալով 2 տարվա պետական կառավարման ոլորտի ստաժ և բարձրագույն կրթություն, կարող է հավակնել առաջատար պաշտոնների, ինչը բնականաբար անդրադառնում է նաև աշխատավարձի վրա):

Միաժամանակ առաջարկվել է հետադարձ ուժ տալ օրենքին, ինչը նշանակում է, որ տվյալ դրույթը տարածվելու է ոչ միայն դրա ընդունումից հետո, այլ նաև ընդունումից առաջ զինված ուժերում ծառայած ու վերոնշյալ չափանիշները բավարարող անձանց վրա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օգնական Ռուզաննա Ավագիմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930