Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց 1 տարով

Սեպտեմբեր 26,2014 17:31

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ համաձայնագրի դրույթների համաձայն՝ ՀՀ զինված ուժերի հետեւակային դասակը մինչեւ 30 զինծառայողի եւ 2 սպայի կազմով հատկացվելու է Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի իտալական զինված ուժերի ստորաբաժանմանը: Նաեւ սահմանվում են հայկական զորախմբի զինծառայողների կարգավիճակը, նրանց կազմը, առաջադրված խնդիրներն ու գործառույթները, գտնվելու ժամկետը, ֆինանսավորման հարցերը եւ այլն:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Նիստում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» որոշման նախագիծը: Քննարկումից հետո հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի առաջարկով հեղինակը համաձայնեց հետաձգել որոշման նախագծի քննարկումը մինչեւ մեկ տարի ժամկետով:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930