Վաղը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության դահլիճում Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Ուշուի Եվրասիական գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի, Իրանի եւ Իրաքի շուրջ 90 մարզիկներ:
Այդ առիթով այսօր «Նոյան Տապանում» հրավիրվել էր մամուլի ասուլիս, որի բանախոսները ներկայացրին մրցաշարի կազմակերպման նախապատրաստական փուլը եւ նպատակները:
Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը Հայաստանի Կենտրոնական բանկի` ուշուին նվիրված արծաթե հուշադրամ հանձնեց լրատվական գործակալությանը` ի նշան երախտագիտության այն բանի համար, որ գործակալությունը տարիներ շարունակ ուշուի ֆեդերացիային եւ մյուս մարզաձեւերին ասուլիսների իր սենյակում լրատվամիջոցների հետ շփվելու եւ այդպես հանրությանն իրենց կատարած աշխատանքները ներկայացնելու հնարավորություն է ընձեռում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ