Սեպտեմբերի 24-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Իսպանիայի սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ:
Ողջունելով դեսպանին` սենատի նախագահը կարևորեց հայ-իսպանական հարաբերությունների, մասնավորապես դրանց խորհրդարանական բաղադրիչի զարգացման կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաև առևտրա-տնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ կապերի խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ` այդ համատեքստում կարևորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:
Սենատի նախագահի խնդրանքով դեսպան Ադոնցը ներկայացրեց ՀՀ քաղաքական և տնտեսական իրավիճակը: Անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն