Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ի՞նչ Վենետիկի հանձնաժողովի, Հայաստանինն արդեն Կրեմլի հանձնաժողովն է»

Սեպտեմբեր 26,2014 17:06

Քիչ առաջ ԱԻՄ պատվիրակությունը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին փոխանցեց ԱԻՄ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Գագիկ Սարուխանյանը ՍԴ-ի շենքից դուրս գալով ասաց, որ 12 օրինակից ներկայացված փաստաթուղթը հանձնեցին ՍԴ ընդհանուր բաժնի պետ տիկին Միլիտոսյանին, և փաստաթուղթը «արագ ու հանգիստ ընդունվեց»:
Aravot.am-ը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց` ճիշտ չէ՞ր լինի ավելի վաղ այդ հայեցակարգը հանձնել հանձնաժողովին, քանի որ այժմ արդեն Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Ավելի վաղ տրամադրված եղել է և՛ անհատապես, և՛ հաստատություններին, անձամբ Գագիկ Հարությունյանին: Համոզված եմ եղել, որ նրանք դրան պատշաճ հարգանքով են վերաբերվում: Մի անգամ նույնիսկ Գագիկ Հարությունյանն ինձ անձամբ խնդրեց մեր հայեցակարգը մատուցել: Հիմա, երբ տարբեր առիթներով լսում եմ, որ ասում են, թե որևէ մեկը որևէ այլընտրանքային տարբերակ չի ներկայացրել, ինձ թյուրիմացություն էր դա թվում, և իրեն փոքրիշատե հարգող սահմանադրագետը կանդրադառնար, թե առաջին անգամ սահմանադրական փոփոխություններ ներկայացրած կառույցը ինչ դիրքորոշում ունի»:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ հրապարակավ հանձնում է իրենց հայեցակարգը, որ չասեն, թե այլընտրանքային տարբերակ չկա: Այս առիթով նա հավելեց. «Դուք եք այլընտրանք, քանի որ մենք դեռ նախագահական ընտրությունների ժամանակ ենք մեր հայեցակարգը ներկայացրել: Միակ կազմակերպությունը ԱԻՄ-ն էր, որ խոսում էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին»: ԱԻՄ-ի ներկայացրած հայեցակարգում նախապատվությունը տրվում է նախագահական համակարգին և առաջարկում են ունենալ այնպիսի պետական համակարգ, որում վարչապետն ու փոխվարչապետը, խորհրդարանը, մարզպետները, վերին ատյանի դատավորները կլինեն ընտրովի, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել իշխանության տարբեր ճյուղերի տարանջատման:
Պարույր Հայրիկյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միություն գնացող երկիրը կապ չունի Վենետիկի հանձնաժողովի հետ, այլևս նրանը Կրեմլի հանձնաժողովն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930