Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերում ծանոթանում են Հայկական հարցի պատմությանն ու Հայոց ցեղասպանության փուլերին

Սեպտեմբեր 26,2014 16:55

«Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության «Ազգային թեմաների կարևորությունն ու արդիականությունը դպրոցներում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-ին նախաձեռնվեց այց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարանի միջնակարգ դպրոց: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է նպաստել մատաղ սերնդի շրջանում ազգային հարցերի նկատմամբ հետաքրքրության աճին՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ուղղված ներկայումս իրականացվող ռազմավարության, պահանջատիրության, ինչպես նաև ՀՀ անվտանգության համար ցեղասպանության ճանաչման նշանակության մասին իրազեկվածության մակարդակը:

Դասախոսությունը սկսվեց «Հոշոտված Հայաստան» (https://www.youtube.com/watch?v=SMe6YpseFeE) վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Նախքան ֆիլմի ցուցադրությունը լսարանին ներկայացվեց ոչ միայն ֆիլմի ստեղծման պատմությունը, այլև Արշալույս Մարտիկանյանի հոգեցունց պատմությունը, որի հուշագրության հիման վրա էլ նկարահանվել էր ֆիլմը: Արշալույս Մարտիկանյանի կենսագրության ներկայացումը զուգորդվում էր երեխաներին ուղղված հարցերով` արդյոք գիտե՞ն իրենց նախնիների պատմությունը, իրենց տան կենսագրությունը, որտեղի՞ց են սերում, ի՞նչ գիտեն կորսված օջախի, հողի, գյուղի մասին։ Երեխաներից յուրաքանչյուրի պատմությունը զուգակցվում էր Արշալույս Մարտիկանյանի անցած դաժան ուղուն, և այդ համադրությամբ ստեղծվում էր համապարփակ պատկեր:

Դասընթացավար Ա. Արշակյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը՝ որպես Օսմանյան կայսրության և դրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության կողմից ծրագրված, շեշտեց, որ Աբդուլ Համիդի իրականացրած, Ադանայի կոտորածները և Կիլիկիայի հայության դեմ ուղղված հանցագործություններն Առաջին աշխարհամարտին սկիզբ առած գործընթացների հետ մեկ ամբողջականություն են և մեկ քաղաքականության շարունակականությունը: Նա ներկայացրեց Հայկական հարցի պատմությունը, այնուհետև՝ Հայոց ցեղասպանության փուլերը:

Դասընթացավարն ընդգծեց, որ հայ ժողովուրդը ցեղասպանված ժողովրդից վերածվել է պահանջատեր ժողովրդի, որի շահերին տեր պետք է կանգնի յուրաքանչյուր հայ։
Նշենք, որ «Ազգային թեմաների կարևորությունն ու արդիականությունը դպրոցներում» ծրագիրն իրենց դպրոցներում իրականացնելու համար «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությանը դիմեցին Վանանդ, Երասխահուն և Հայկավան գյուղերի դպրոցների տնօրենները:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930