Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գինուց, սիրուն բաներից ենք խոսում, դուք` զուգարանների հարցն եք տալիս» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 16:29

Հոկտեմբերի 1-ից Վայոց Ձորում մեկնարկում է գինու 6-րդ փառատոնը: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց «Արենի Փառատոնի» հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը: Նրա խոսքերով, այս տարի հնարավորություն է տրվում պետաշխատողներին սոցփաթեթների միջոցով ընտանիքներով մասնակցել փառատոնին եւ մնալ հանգստանալու հյուրատներում:

Տիկին Մանուկյանն ասաց, որ փառատոնի շրջանակներում արդեն 3-րդ անգամ գինու մրցույթ է կազմակերպվելու`12 անվանակարգերում: Գինիները գնվելու են տարբեր խանութներից եւ ներկայացվելու մրցույթին: Հոկտեմբերի 5-ին էլ Գյումրիում արվեստների եւ արհեստների փառատոն է կազմակերպվելու:

Ասուլիսի մեկ այլ մասնակից Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ ասաց, որ այսպիսի փառատոները նպաստում են զբոսաշրջության աճին: Թե կոնկրետ քանի տոկոսով են խթանել զբոսաշրջության աճը փառատոները, բանախոսները դժվարացան ասել, բայց տիկին Մանուկյանը նշեց, որ տուրօպերատորներն արդեն մեկ տարի առաջ փաթեթների հայտեր ունեն, որոնց մեջ այս փառատոներն են ընդգրկված:

Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ` 2013 թվականին գրանցել է 1 միլիոն 84 հազար ներգնա զբոսաշրջիկ, այս տարվա առաջին կիսամյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջության ոլորտը 17.3% աճ է գրանցել:

Aravot.am-հետաքրքրվեց, թե ի՞նչ են անում Հայաստանը ճանաչելի դարձնելու համար, օրինակ BBC  միջազգային լրատվամիջոցի տվյալներով, օտարերկրացիները Հայաստանի տեղն անգամ չգիտեն, իսկ տեղական մասնագետներն ասում են,  որ աշխարհը Հայաստանին ճանաչում է ողբերգական կերպարով: Պարոն Ապրեսյանը սկսեց մեկ-մեկ նշել թե ինչ են անում, օրինակ` ֆիլմեր են պատրաստում Հայաստանի մասին, գովազդային հոլովակներ, միջազգային տուրիստական կառույցում Հայաստանի մասին պոստերը 2 անգամ հաղթող է ճանաչվել:

Երբ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ վիճակում է հանրային զուգարանների խնդրի լուծումը, քանի որ զբոսաշրջիկները շատ են դժգոհում, որ դա Հայաստանում լուրջ խնդիր է, Aravot.am-ին ակումբավարը թույլ չտվեց միտքն ավարտել, նշելով, որ այլ հարցեր տվողներ էլ կան, եւ հետո, թեման փառատոնի մասին է: Իսկ պարոն Ապրեսյանն էլ ավելացրեց. «Մենք եկել ենք գինուց, սիրուն բաներից ենք խոսում, դուք զուգարանների մասին հարց եք տալիս»:

Մանրամասն` տեսանյութում

 

Իսկ տիկին Մանուկյանն էլ ասաց, որ այո Հայաստանը ճանաչելի է դառնում, քանի որ անգամ Ուլան-Բատորից հայտեր ունեն, տուրիստներն այդ երկրից ցանկանում են այցելել Հայաստան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930