Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի հնչեցրած «տիրոջ մերը» արտահայտության մասին. «Ամեն մարդ ընտրում է իրեն հոգեհարազատ ոճը»

Սեպտեմբեր 26,2014 16:13

«Ամեն մարդ ընտրում է իրեն հոգեհարազատ ոճը, ու բոլորն ազատ են և ունեն իրավունք օգտագործելու այն արտահայտությունները, որոնք իրենք հարմար են գտնում»,-«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` երեկ հնչեցրած վիրավորական արտահայտություններին:

Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, նշեց, որ իր համար ավելի նախընտրելի են դիվանագիտական ձևակերպումները ու շարունակեց. «Ես միշտ նախընտրել եմ դիվանագիտական ձևակերպումները և փորձել հնարավորինս անձնական դաշտից դուրս քննարկել որևէ խնդիր: Հայհոյանքներ օգտագործել եմ դատարանում, երբ ինձ փորձել են անօրինական դատապարտել, բայց դա, կարծում եմ, իմ` ազատ քաղաքացու իրավունքն է եղել: Քաղաքականության մեջ, ընդհանրապես կոլեգաների հետ ես ունեմ իմ բառապաշարը, բայց ես պայքարում եմ բոլորի ազատ արտահայտվելու իրավունքի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930