Անպատասխանատու, անմարդկային, ցինիկ վերաբերմունք սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ։ Այսպես է գնահատում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելը իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ սա գաղտագողի, ծածուկ նշանակում էր, այդ պատճառով էլ որեւէ հիմնավորում չի ներկայացվել, իսկ Սուրիկ Խաչատրյանը պետական հովանավորության տակ է. «Կան այլ հանցագործություններ, որոնք դեռեւս բացահայտված չեն, որում մասնակից են եւ Սուրիկ Խաչատրյանը, եւ քաղաքական ղեկավարությունը։ Դրանք այնքան ամուր թելերով են իրար հետ կապված, որ որպես սիամական երկվորյակներ՝ չեն կարող մեկը մյուսից առանձին գոյատեւել»,- «Ա1+»-ին ասաց Արթուր Սաքունցը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ