Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացին պղծել է Գառնու տաճարը

Սեպտեմբեր 26,2014 16:09

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները եւ այցելուներից մեկն այսօր առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Ա. Բաբայանը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:
Նշենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում` հատուցել օրենքով սահմանված կարգով: Հավելենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարիաննա says:

    Իսկ որտեղ են հսկողները? Անելուց հետո են ֆայմում, որ պետք է տեր լինեն իրենց արժեքներին?

  2. Կարո Մելիքյան says:

    Նրանք իրենց վերապահում էն պղծել,ինչպես մեր ինքնիշխանությունը,այնպես էլ մեր պատմական հուշարձանները։

  3. ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ says:

    ԵԹԵ մի անգամ, լավ ավանդական ծեծի շրջանակում ,քիթ ու մռութներին ստանան, ավանդական ջարդուփշուր լինեն՝ մեր քաղաքացիների կողմից, դժվար թե երկրորդ անգամ, համարձակվեն:
    ամեն ինչ չէ, որ պետության մեղքն է, եւ պետությունը պետք է մտածի,:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930