Շողիկ Մարգարյանը Գետամեջի միակ միջնակարգ դպրոցի ղեկավարն է արդեն 17 տարի։ Երբեմնի հարյուր իննսուներկու աշակերտից այսօր վաթսունն ունի, իսկ առաջին դասարանցիներն ընդամենը տասն են։ «Արտերկիր մեկնողները շատ են, ինչով էլ պայմանավորված է աշակերտների թվի պակասը»,-շեշտում է տնօրենը։
Դպրոցի հիմնական խնդիրները երկուսն են. ջեռուցում և վերանորոգում։ Վերջին անգամ կրթօջախը մասնակի նորոգվել է տասը տարի առաջ։ «Սուղ բյուջեն բացարձակ չի բավարարում առկա խնդիրները լուծելուն։ Ձմռանն աշակերտները դասերին նստում են վերարկուներով, քանի որ փայտի վառարանները ոչ այնքան տաքացնում են, որքան ծխաշատ մթնոլորտ ստեղծում»,-ասում է տիկին Մարգարյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ