Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը

Սեպտեմբեր 26,2014 15:21

Հասկանալով, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը վերարտադրվելու և ցմահ իշխանության մնալու նպատակ է հետապնդում, մի խումբ քաղաքացիներ ստեղծել են «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների։

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2014-ին՝ համախմբելով քաղաքացիների, ովքեր պայքարում են ներկայիս իշխանության վերարտադրման դեմ: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել սահմանադրական փոփոխության գործընթացի և Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման կասեցմանը՝ առաջնորդվելով ակտիվ դիմադրության, կամավորության և ոչ բռնի պայքարի սկզբունքներով։

Նախաձեռնության մանիֆեստը կարող եք տեսնել նախաձեռնության Facebook-ի խմբում :

Նախաձեռնության անդամների հետ կարող եք կապվել՝ անձնական նամակ ուղարկելով ֆեյսբուքյան էջին կամ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Մենք բաց ենք համագործակցության և գաղափարների փոխանակման համար։

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930